Շախով-շուխով, առաջ դեպի քաղաքական գժանոց

«Փաստ»-ի հյուրն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը – Պարոն Կարապետյան, մեր կառավարությունն այսօր սկսե՞լ է բարեփոխումների այն շղթան, որը կհանգեցնի տնտեսական իրական արդյունքների: – Ոչ: Այն ամենը, ինչ անում է կառավարությունը, այսպես կոչված բարեփոխումների շրջանակում, կլասիկա է: Դա հետևյալն է` ծախսերը կրճատում ես, մուտքերն ամեն գնով ավելացնում ես: Այս իրավիճակում Հայաստանի տնտեսությունը շտկել, իմ կարծիքով, անհնար է: – Դա գուցե արվում է մեր երկրի ճգնաժամային իրավիճակից ելնելո՞վ: Թե՞ մենք այլ ելք ունենք: – Ճգնաժամ, թե ոչ ճգնաժամ, կապ չունի: Տնտեսագիտության առաջին կուրսի ուսանողն էլ գիտի. եթե վիճակը ծանր է, և չենք ուզում ավելացնել բյուջեի դեֆիցիտը, ծախսերն ենք կրճատում, համակարգի ուռճացած մասն ենք կրճատում, աշխատատեղերն ենք կրճատում: – Բայց դա ո՞ւր կհասցնի: – Բանն էլ այն է, որ հասկանալի չէ նրանց ստրատեգիան: Իսկ տնտեսությունը նաև ստրատեգիա է, այն է` ինչպե՞ս ենք մենք ուզում այս վիճակից դուրս գալ: Բոլորը միաբերան նույնն են ասում` նավթ չունենք, գազ չունենք, էս չունենք, էն չունենք: Դա նորություն չէ: Երեք տարեկան երեխան էլ գիտի, որ մենք նավթ չունենք, իսկ Ադրբեջանն ունի: Բայց հարցն այն է, թե մենք ի՞նչ ենք այս իրավիճակում անելու, ինչպե՞ս ենք այն ուղղելու: Արդյունաբերությո՞ւնն ենք զարգացնելու, գյուղատնտեսությո՞ւնն ենք առաջ մղելու: Ի դեպ, վերջինս փորձեց անել Հովիկ Աբրահամյանը: Բայց հիմա տեսնում ենք, որ բան դուրս չեկավ. գյուղատնտեսական ապրանքների արտահանման թվերը գահավիժում են: Կամ ասում են ստեղծենք ներդրումային հիմնադրամ, որպեսզի ներդրումներն ավելացնենք: Մինչդեռ Հայաստանը` փոքր շուկա, պատերազմական գոտում գտնվող շուկա. ո՞նց են դա անելու: Երբ այսօր աշխարհը մեկուսացման է գնում: – Ո՞րն է ստրատեգիան` պատասխանեք այս հարցին: Կառավարությունն առաջին հերթին ստրատեգիա ու ծրագիր է և հետո միայն գործողություններ: – Այդ հարցերի պատասխանը գուցե տա Ռազմավարական նախաձեռնությունների կենտրո՞նը, որը փորձում է հիմնել կառավարությունը: – Միգուցե: Բայց ելնելով նրանից, որ ես մի քանի երկրների ռազմավարական կենտրոնների փորձագետ եմ եղել, կարող եմ մի բան ասել` այն տնտեսական միտքը, որ տեսնում եմ այստեղ, հույս չի ներշնչում, թե խնդիրը կլուծվի: Չնայած, գուցե կան մարդիկ, որոնց ես չե՞մ ճանաչում… – Համենայն դեպս վարչապետը սկզբնական շրջանում խոսում էր ոչ ստանդարտ քայլերի մասին: Ասում էր, որ մի քիչ պետք է գիժ լինենք: Դուք հիմա տեսնու՞մ եք այդ գժությունը: – Ոչ: Ես սկզբում ասացի. այն, ինչ այսօր երկրում արվում է, կլասիկա է: Նա սկզբից ճիշտ էր ասում: Իրոք, այդպես է` Հայաստանն այս իրավիճակից կարելի է հանել ոչ ստանդարտ, ասիմետրիկ քայլերով: Եվ առաջին հերթին` քաղաքական ասիմետրիկ քայլերով: Մինչդեռ, ինչպես տեսանք, բոլորին տարավ դարձրեց հանրապետական: Առաջինը ես էի ասել` ինչպե՞ս կարող է կոալիցիոն կառավարության ժամանակ վարչապետն անկուսակցական լինել: – Լավ, վարչապետը մտավ կուսակցության մեջ, հասկանալի էր, բայց այդ 7000 հոգու մտնե՞լն ինչ էր, ինչի՞ համար էր: Այդ աղմուկը, այդ բարձրագոչ խոսակցությունները… Դա օգո՞ւտ էր, վնա՞ս էր… – Ո՞նց թե ինչի համար էր: Դա էլ է հասկանալի, դա էլ է կլասիկա: Փիառ քաղաքագիտության սովորական գործիքներից էր: Հետապնդում էր երեք նպատակ: Առաջին` ցույց տալու, որ Կարեն Կարապետյանը կուսակցության մեջ որոշակի տեսակարար կշիռ ունի: Ոչ թե պարզապես ինքը մտել է այդ կուսակցության մեջ, այլև իր հետ տարել է մի մեծ բազմություն: Երկրորդ` տեսակարար կշիռը բարձրացնելուց հետո սա նաև համապատասխան ակտ էր, որ ապագա կուսակցական գործընթացների մեջ դերակատարություն պետք է ունենան երկու Կարեն Կարապետյանները: Եվ երրորդ խնդիրը` ընտրությունների ժամանակ, բնականաբար մինչ այդ Հայաստանի վիճակը չի լավանալու, եթե հանրապետականը ստացավ 50 և ավելի տոկոս ձայն, բանական մարդիկ հարց կտան. երկիրը հասցրել եք այսքան վատ վիճակի, այդ ինչպե՞ս եղավ, որ այսքան ձայն ստացաք: Նրանք էլ կպատասխանեն, թե գազի գինն ենք իջեցրել, էլեկտրաէներգիայի գինն ենք իջեցրել, այսքան մարդ մտավ կուսակցության մեջ. իրենց ընտանիքներով մեզ են ձայն տվել: Մի խոսքով հիմքեր են ստեղծում իրենց «հաղթանակը» հիմնավորելու համար: – Բայց մի քիչ պրիմիտիվ չէ՞ այս ամենը, երբ մեր հասարակությունը մինչև ուղն ու ծուծը գիտի և՛ հանրապետականներին, և՛ քաջատեղյակ է հանրապետականացման մեխանիզմներին: – Ճիշտ եք, պրիմիտիվ է: Բայց հենց դա է հետաքրքիրը: Տեսեք` արդեն որերորդ լրագրողին են ծեծում խորհրդարանում: Պրիմիտիվ է, էլի, այս ամենը: Տարրական գժանոց է: Այնտեղ կարող են իրար բամփել, ամենավերջին խոսքերն ասել իրար, հետո իրար մեդալ տալ, հետո ասել՝ հետ արի քաղաքականություն… – Այսինքն` այս ճանապարհը տանում է մեզ ոչ մի տեղ: – Ո՛չ, «ոչ մի տեղ» չէ: Սխալվում եք: «Ոչ մի տեղը» քաղաքական կատեգորիա է, երբ ելքեր են փնտրում: Մեզ շատ գեղեցիկ ձևով, էն որ ասում են` շախով–շուխով տանում են քաղաքական գժանոց:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am