British Airways-ը վերսկսում է Իրան չվերթները
Բրիտանական British Airways ավիաընկերությունը հուլիսի 14-ից կվերսկսի Լոնդոնից Թեհրան ուղիղ ավիաչվերթները: Այս մասին հաղորդում է TASS-ը` վկայակոչելով ընկերության մամլո հաղորդագրությանը: Չվերթները կկատարվեն շաբաթական 6 անգամ «Հիթրոու» օդանավակայանից: Ավիահաղորդակցության վերականգնման որոշումը կապված է Իրանից ԵՄ-ի պատժամիջոցները հանելու հետ:
