Խ. Քոքոբելյանը «սյուրպրիզներ» է խոստանում. tert.am

Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է  կուսակցության ընդլայնված ընտրացուցակով: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Խաչատուր Քոքոբելյանը: «Մենք մասնակցելու ենք սեփական, ընդլայնված, լայն կոնսոլիդացված ցուցակով: Բնականաբար, քաղաքական դաշտում կոնսուլտացիաներ եղել են, հիմա էլ կան, որոնց ժամանակ քննարկվել է միայն մեկ խնդիր, այսինքն՝ մենք ներկայացնելու ենք մեր սեփական ցուցակը»,- նշեց Խաչատուր Քոքոբելյանը: Պատգամավորն ասաց, որ ցուցակը լի է լինելու անակնկալներով, ընդգրկված են լինելու քաղաքական գործիչներ, որոնք ԱԴ անդամներ չեն, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ:

«Այս մասին ես խոսել եմ դեռևս 3 ամիս առաջ: Ես շատ հարգանքով եմ վերաբերում իմ այն գործընկերներին, ովքեր գործում են այս դաշտում, սա ամենևին չի նշանակում, որ մենք մրցելու ենք ոչ մրցակցային կանոններով»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը: Քոքոբելյանն ասաց, որ շատ շուտով «սյուրպրիզներով լի» ցուցակը կհրապարակվի և բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները: Ինչ վերաբերում է լուրերին, թե «Համախմբում» կուսակցության հետ համախմբման փորձ արվեց, բայց Վարդան Օսկանյանը հրաժարվեց դրանից, ապա Քոքոբելյանը հերքեց՝ ասելով, որ նման բանակցություն չի եղել: Փոխարենը, Խ. Քոքոբելյանը չհերքեց, որ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության հետ բանակցություններ եղել են ու կան: Իսկ այն հարցին, թե փաստորեն, միասնական ցուցակով չե՞ն մասնակցի, Քոքոբելյանը պատասխանեց. «Սա կլինի ցուցակ, որը ոչ միայն մերն է, այլև մարդկանցը, այն ուժերինը, ովքեր ներկայացված են այդ ցուցակում»: Պատգամավորն անուններ չհնչեցրեց, չնշեց, թե որ քաղաքական ուժերն ու որ անհատ հասարակական-քաղաքական գործիչներն են ընդգրկված իրենց ցուցակում և, բայց շեշտեց, որ իրենց նպատակն ԱԺ մուտք գործելը չէ, այլ՝ ազատական դաշտը կայացնելը: «Հստակ կարող եմ ասել, որ այդ կոնսոլիդացիան, միավորումը, տեղի է ունենալու բացառապես աշխարհաքաղաքական ուղղվածության հիմքում, որտեղ ենք տեսնում Հայաստանը 10 տարի հետո: Ակնհայտ է, որ Եվրամիության: Միայն նման միավորումն է, որ կենսունակ է մարտահրավերներին դիմակայելու համար»,- ընդգծեց Խաչատուր Քոքոբելյանը:  

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am