ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել 19 տրլն դոլարը
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տվյալների համաձայն երկրի պետական պարտքը գերազանցել է 19 տրլն դոլարը: Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն: Պետական պարտքի մոտ 13.7 տրլն դոլարը վերցված է մասնավոր ներդրողներից, ամերիկյան և արտասահմանյան ընկերություններից: Մնացած մասը գոյացել է ներքին փոխառությունների միջոցով: Բարաք Օբամայի՝ նախագահի լիազորությունները ստանձնելու պահին պետական պարտքը կազմել է մոտ երկու անգամ նվազ՝ 10.6 տրլն դոլար: Հանրապետականները Օբամային մեղադրում են պետական միջոցների ոչ արդյունավետ ծախսելու մեջ, ինչին դեմոկրատները պատասխանում են, թե ստիպված են եղել հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները, ինչի մեջ երկիրը հայտնվել է դեռ Բուշ Կրտսերի կառավարման տարիներին:
