ԱՄՆ-ն կործանիչներ է ուղարկել Իրաք
ԱՄՆ-ն F-16 կործանիչների նոր խմբաքանակ է ուղարկել Իրաք` երկու երկրների միջև պայմանավորվածության շրջանակներում: Ինչպես փոխանցում է Sputnik news-ը` այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվեն Ուորենը: «Կարող եմ հաստատել, որ մենք երկու F-16 կործանիչ ենք մատակարարել Իրաք: Բաղդադ ուղարկված կործանիչների ընդհանուր քանակն արդեն հասել է 6-ի», - ասել է Ուորենը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նիդերլանդները կործանիչներ կուղարկեն Սիրիա` ԻՊ-ի դեմ պայքարի համար:
