Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների հայտարարությունը՝ Արցախի վերաբերյալ
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների՝ Համբուրգում հրապարակված հայտարարությությունը. «Համանախագահների (ԵԱՀԿ Մինսկի խմբի) աջակցությամբ իրականացվող նախագահների ուղղակի և անընդհատ երկխոսությունը մնում է վստահության ձևավորման և խաղաղ գործընթացի առաջխաղացման պարտադիր բաղադրիչը: Ապրիլին սահմանի երկայնքով բռնության դրամատիկ էսկալացիայի լույսի ներքո մենք անհանգստություն ենք հայտնում շարունակվող ռազմական միջադեպերի և ծանր սպառազինություն օգտագործելու մասին տեղեկությունների առթիվ և վճռականորեն դատապարտում ենք բռնության և սպառնալիքի կիրառումը: ԼՂՀ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք կոչ ենք անում կողմերին հաստատել իրենց պատրաստակամությունը, լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով և պահպանել զինադադարի մասին պայմանավորվածությունները, որոնք հիմք են ստեղծում հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու համար»:
