Ադրբեջանի ԶՈւ ամենատարածված ռազմական հանցագործությունը, որն արձանագրել ենք նոր զեկույցում, մարմինների անարգումն է. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը դեկտեմբերի 9-ին հրապարակել է նոր զեկույց, որում ներկայացված են ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված դաժանությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը: «Զեկույցում խոսվում է հանցակազմերի սահմանման մասին` հիմնված միջազգային իրավունքի վրա, ներկայացվում են վայրագությունների փաստերը, պատասխանատվության հարցերն ու արված են համապատասխան եզրահանգումներ»,- ներկայացրել է օմբուդսմենը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նոր զեկույցում անդրադարձ է կատարվում երեք պատերազմական հանցագործությունների` խոշտանգում, մահվամբ պատժում (execution) և մարմինների անարգում: «Առաջին հանցակազմը խոշտանգումն է: Այն վերաբերում է անձին ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելուն: Հաջորդ հանցակազմը թարգմանել ենք «մահվամբ պատժում»: Սա պարզապես միջազգային հումանիտար իրավունքով սահմանվող սպանությունը չէ: Խոսքը վերաբերում է քաղաքացիական անձանց, ինչպես նաև շարքից դուրս եկած, դիմադրելու ունակությունը կորցրած զինծառայողներին: Սա, մեր հիմնավորումներով, հենց մահվան պատիժ է հայ լինելու համար: Սա հիմնված է մեր առաջին զեկույցի վրա, որտեղ հստակ ներկայացնում ենք հայատյացության փաստերը` որպես ամուր հիմքերի վրա դրված պետական քաղաքականության արդյունք, որը հասարակության մեջ հետևանքների է հանգեցրել: Երրորդ հանցակազմը մարմինների անարգումն է: Առաջին երկու հանցակազմերը հստակորեն սահմանված են Ժնևյան կոնվենցիաներով, որոնց անդամակցում է նաև Ադրբեջանը, իսկ մարմինների անարգման հանցակազմը միջազգային սովորութային իրավունքով սահմանվող դրսևորում է,և մենք հիմնավորում ենք, որ այդ իրավունքի կանոնները կիրառելի են Ադրբեջանի նկատմամբ»,- նշել է Ռուբեն Մելիքյանը: Նա հայտնեց, որ առանձին ներկայացվում են ադրբեջանական զինված ուժերի կարճաժամկետ կամ երկարաժամկետ հսկողության ներքո հայտնված ընդհանուր թվով 31 անձանց կամ նրանց մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վարքագծին վերաբերող հարցերը: Ներկայացվում են նրանցից յուրաքանչյուրի մահվան հանգամանքները, Ադրբեջանի հսկողության տակ հայտնվելու և նրանց մարմիններն Արցախի հսկողությանը վերադարձվելու հանգամանքները, ինչպես նաև նրանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված դաժանությունները: Նշված փաստերը ներկայացվում են երեք աշխարհագրական ուղղություններով` յոթ առանձին միջադեպերերով: «Վայրագությունների փաստերը ներկայացրել ենք երեք ուղղություններով` Թալիշ, որտեղ այժմ գտնվում ենք, հյուսիս-արևելյան կամ Սեյսուլան, և հարավային կամ Լելե Թեփե ուղղությամբ: Մենք յուրաքանչյուր ուղղության հետ կապված փաստերը քննարկում ենք ըստ միջադեպերի: Հյուսիսում ունենք 4 միջադեպ, Սեյսուլանի ուղղությամբ՝ 1 և հարավային ուղղությամբ 2 միջադեպ»,- նշեց Արցախի օմբուդսմենը: Խոսելով զեկույցում ներկայացված փաստերի հիման վրա արված հետևությունների մասին` Մելիքյանն ասել է. «Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված քաղաքացիական անձինք և զինծառայողները ողջ չեն մնացել: Նրանց սպանությունները ենթադրաբար եղել են մահապատիժ հայ լինելու համար: Ադրբեջանական հսկողության ներքո հայտնված 31 անձից 27-ը` մոտ 90 տոկոսը, խոշտանգվել են, պատժվել են մահվամբ կամ նրանց մարմիններն անարգվել են: Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված բոլոր 3 քաղաքացիական անձինք գնդակահարվել են և նրանց մարմինները ենթարկվել են անարգման: ԼՂ ՊՆ երեք զինծառայող գլխատվել է, երկուսը հետմահու, մեկը՝ ողջ եղած ժամանակ: Ամենատարածված ռազմական հանցագործությունը, որն արձանագրել ենք, մարմինների անարգումն է, որոնցից 21-ը վերաբերում է անթույլատրելի վարքագծին: Խոշտանգման հինգ դեպք ունենք, որոնք վերաբերում են բոլոր երեք ուղղություններին»: Զեկույցի հետևությունները հիմնված են ինչպես Արցախում իրականացվող քրեական վարույթի նյութերի, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից անմիջականորեն ընկալված փաստերի, այնպես էլ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված նյութերի վրա: Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում հանցանք կատարածների և նրանց հրամանատարության իրավական պատասխանատվության հարցերին, ինչպես նաև ներկայացված փաստերը քննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու՝ Ադրբեջանի միջազգային-իրավական պարտավորությանը: «Խոսելով եզրահանգումների մասին՝ նշեմ, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ը կատարել են խոշտանգման, մահվան պատժման և մարմինների անարգման պատերազմական հանցագործություններ, և դրանք կրել են համակարգված և կազմակերպված բնույթ,քանի որ կատարվել են Ադրբեջանի ԶՈՒ բոլոր ստորաբաժանումների կողմից: Մենք սա հնչեցնում ենք որպես ահազանգ միջազգային հանրության համար: Ներկայացված խախտումները պետք է որոշակի արձագանքի արժանանան միջազգային կառույցների կողմից»,- հայտարարել է Արցախի ՄԻՊ-ը:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am