Նալբանդյանն ու Լավրովը խեսել են ղարաբաղյան հարցի շուրջ
ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված քայլերը: Կողմերը համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջ մղման համար անհրաժեշտ է իրականացնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները:
