‹‹ Շահառուների առողջության հաշվին խնայողություններ են ուզում անել››. Կարինե Թուխիկյան
‹‹Առողջապահության նախարարը հոգեկան խնդիրներ ունեցող 300 շահառուներին սոցիալական արդարությամբ ուղղորդում է Սևանի կամ էլ Նուբարաշենի հոգեբուժարաններ և էժան դեղով մարդկանց առողջությունը փորձադաշտի են վերածում››,- Հայելի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ‹‹Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիայի›› նախագահ Կարինե Թուխիկյանը: Բանախոսը ներկայացրեց իրենց շահառուների հասարակությանը լիարժեք ինտեգրված լինելը. ‹‹ Նրանցից շատերը կազմել են ընտանիքներ, անցել պետական և ոչ պետական աշխատանքների, հիվանդության պատճառով ընդհատված ուսումը սկսել են շարունակել››: Կարինե Թուխիկյանի համոզմամբ՝ շահառուների առողջության հաշվին խնայողություններ են ուզում անել. ‹‹Պետության 300 հիվանդներին 2015-2016թթ.-ի որակյալ դեղով մատակարարման ընդհատումն ու էժան դեղերի մատակարարումը հիվանդներին անընդհատ փորձաշրջանի ենթարկել է համարվում››: Բանախոսը հավելեց, որ ըստ հաշվարկների երևում է՝ շահառուներին որակյալ դեղով ապահովելն ավելի էժան է, քան տարվա մեջ երեք անգամ հիվանդանոցներ պառկելը: Մարիամ Հակոբյան
