Եթե դա Շմայսը, Թոխմախը, լիսկաները արած լինեին, ռեզոնանսը այլ էր լինելու.Գ.Վեզիրյան
NewsBook լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գոհար Վեզիրյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում,անդրադառնալով այն միջադեպին,որի ժամանակ Խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայհոյել ու հարվածել է Hraparak.am-ի լրագրող Վահե Մակարյանին ,նշեց, որ մի նրբերանգի վրա պետք է ուշադրություն դարձնել. « նձնական, սուբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ լռության քող ստեղծվեց: Մինչդեռ, եթե դա Շմայսը, Թոխմախը, լիսկաները և մնացած այդ կարգի մարդիկ արած լինեին, ռեզոնանսը, ես ձեզ վստահեցնում եմ, բոլորովին այլ էր լինելու»: Գոհար Վեզիրյանը ևս նշեց, որ ինքը ևս նման դեպք չի հիշում: «Մեր համայնքի խնդիրն էլ է սա: Մենք պարբերաբար չդատապարտելով, գործողությունների չգնալով հասցրինք այն վիճակին, որ այսօր մտավորականի քողի ներքո գործող պատգամավորը նման քայլ անի»,- ասաց նա՝ իր աջակցությունը հայտնելով Վահե Մակարյանին: «Եթե ես լինեի, իրավական ճանապարհով կգնայի, քանի որ դեպքերը, որոնք պատմվում են, կարծես թե կանխամտածված են»,- նկատեց նա:
