Դաշինքով չենք գնա.Մհեր Շահգելդյան
«Հայկական վերածնունդ» կուսակցության դիրքորոշումը Վանաձորի ավագանու նիստի վերաբերյալ մնում է նույնը ՝ անդրադառնալով Վանաձորի քաղաքապետարանի հայտարարությանը, թե ավագանու նոր նիստ պետք է գումարվի՝ վերջերս կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների աջակցության համար բյուջե հատկացնելու նպատակով, ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: «Տվյալ խնդիրը կարելի է լուծել, լուծվելիք խնդիր է այլ հնարավորությունների շրջանում, որ այսօր կան, իսկ ՀՎԿ-ի դիրքորոշումն այսօր նույնն է մնում: Ես կարծում եմ, որ աջակցության ցուցաբերման խնդիրը միանշանակ լուծելի է այնպես, ինչպես կա»,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց նա: Դաշինքով ընտրություններին գնալու հնարավորությունը ՀՎԿ-ն նպատակահարմար չի գտնում. «Իսկ միավորվելու տեսակետից շատ կուսակցություններ կան, որ ցանկանում են: Մենք շեմի խնդիրը չենք տեսնում, սակայն, հաշվի առնելով Հայաստանում դաշինքներով ընտրություններին մասնակցության փորձը, և թե ինչպիսի պրոցեսներ են լինում ընտրություններից հետո դաշինքով անցած քաղաքական միավորների միջև, մենք նպատակահարմար չենք գտնում դա»,-հավելեց պատգամավորը:
