Ադրբեջանը պետք է ձեռնարկի որոշակի քայլեր
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՀ-ի առաքելությունը կարծում է, որ երկիրն ունի լավ հնարավորություններ, որպեսզի լուծի իր առջև ծառացած տնտեսական խնդիրները։ ԱՄՀ-ի փորձագետները կարծում են, որ Բաքուն կարող է հաղթահարել նաև աճի դանդաղումն ու դրամական հաշվեկշռի վրա ճնշում գործադրելը։ Սակայն ընդգծվում է, որ դրա համար պահանջվում է ձեռնարկել որոշակի քայլեր։ Այդ քայլերի թվում նշվում է բյուջետային-հարկային կոնսոլիդացման բազմամյա պլանը, դրամական քաղաքականությունն այնպես ուղղելը, որ ապահովվի արժութային փոխարժեքի ճկունությունը, խստացվի ֆինանսական սեկտորն ու անցկացվի կառուցվածքային բարեփոխումներ։
