Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրական պայքարի մեջ կմտնի
«Լևոն Տեր-Պետրոսյանն ամբողջովին պատրաստ է մտնել նախընտրական պայքարի մեջ. նա է գլխավորելու ՀԱԿ ցուցակը:Բացառված չեն բանակցություններն այլ դեմքերի վերաբերյալ, բայց ես չեմ տեսնում ուրիշ մեկին»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հայ Ազգային Կոնգրեսը ընտրություններում հաղթանակի դեպքում շեշտակի կբարձրացնի կենսաթոշակները, 25 տոկոսով կէժանացնի գազի գինը, 14 հարկատեսակներից կթողնի 5-ը. ասում է Լևոն Զուրաբյանը։
Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ կունենա ՀԱԿ-ի դեկտեմբերի 17-ին տեղի ունենալիք համագումարում, և նրա ելույթը կլինի երկարաշունչ։
