Արկադի Տեր-Թադեւոսյան. «Մենք կարող ենք նավթի վրա «նստած» այդ երկիրը պայթեցնել քսան րոպեում»

«Իրատեսը» զրուցեց գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ։ – Վերջին շրջանում սահմանում կրկին լարվածությունը մեծացել է։ Սովորաբար նման թեժացման թիկունքում քաղաքական ինչ-ինչ հարցեր ու հարաբերություններ են ճշտվում։ Հիմա ի՞նչ է եղել։ – Դա իրենց գործելաոճն է։ Լարվածությունը միշտ էլ «ծրագրված» է լինում։ Կամաց-կամաց նրանք ավելի հզոր զենքեր են կիրառում։ Սկզբում՝ գնդացիր, հետո ականանետ, հիմա սկսել են նաև հրթիռներ կիրառել։ – Ի վերջո, ո՞ւր է տանում այս վիճակը։ – Հիմա մենք պետք է նրանց պատասխան հարված տանք։ Բայց, չգիտես ինչու, մենք միայն պաշտպանվում ենք։ Ապրիլը ցույց տվեց, որ նրանք բավականին լավ պատրաստված էին, կային Թուրքիայում վարժեցված ջոկատներ, ունեին հստակ ծրագիր, ժամանակակից հրետանի։ Այնինչ մեր սպաներն անձամբ իրենց վրա վերցրին այդ հարվածի ուժգնությունը, կորցրինք նաև որոշակի տարածք։ Ես մինչև հիմա չեմ հասկանում՝ ի՞նչն էր պատճառը, որ այդ դիրքերը հետ չվերցրինք։ Ասում են՝ զինվորի մասին են մտածում։ Բայց փաստն այն է, որ մենք շփման գծի զինվորների ուժերով կարող էինք և՛ պաշտպանվել, և՛ դիրքեր չկորցնել։ Ադրբեջանն ինքը Ռուսաստանից խնդրեց կրակը դադարեցնել, այսօր նրանք պարծենում են ու շոու են սարքում, թե ահա այսքան տարածք ենք վերցրել, կարծես մի մեծ քաղաք են գրավել կամ մի գյուղ։ Չնայած մեր այդ փոքր տարածքը ևս պետք է հետ բերել, դրանք այնպիսի դիրքեր են, որտեղից ադրբեջանցիները կարողանում են մեր գյուղերը, դիրքերը հսկողության տակ պահել։ Չենք կարող ասել, որ այդ կորուստը մեզ վնաս չի տալիս, հակառակը վնասում է։ Որոշ ժամանակ հետո հաստատ հետ ենք վերցնելու։ Ադրբեջանն անընդհատ շփման գծում իրավիճակը թեժ է պահում նաև այն պատճառով, որ իր ներսում լարվածությունը թուլացնի։ Նրանք փորձում են իրենց անհաջողություններում մեզ մեղադրել։ Եթե իրենք իմանային, որ Հայաստանը, ինչպես անընդհատ հայտարարում էին, քսան րոպեում վերցնելու են, կանեին, բայց ապրիլը ցույց տվեց, որ ոչինչ էլ չեն կարող։ Իսկ մենք կարող ենք նավթի վրա «նստած» այդ երկիրը պայթեցնել քսան րոպեում։ Պետք չէ այդքան ժողովրդավար լինել ու ասել, թե մեզ խփում են, բայց մենք չենք պատասխանում։ Ինչո՞ւ մենք չենք դիմում հակադարձ գործողությունների, թող իրենց գյուղերի ու քաղաքների բնակիչներն էլ նույնը զգան, ինչ մարտակերտցին, շփման գծում կանգնած զինվորն ու կրակոցների պատճառով արտերը մշակել չկարողացող գյուղացին։ Մյուս կողմից էլ, կաղում է նաև հայկական քարոզչությունը։ Նրանք դիմում են դիվերսիաների, բայց աշխարհին մատուցում այնպես, թե դա հայկական կողմի «ձեռքի գործն» է։ Արդյունքում աշխարհը մինչև վերջերս լիովին դրան հավատում էր։ Բարեբախտաբար, մեկ-երկու տարի է, կարծես իրավիճակը փոխվում է, և Ադրբեջանն ու Թուրքիան իրենց դեմքն են ցույց տալիս։ Աշխարհը հասկանում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Չնայած Ադրբեջանը համառորեն շարունակում է կեղծել պատմությունը և փաստերը։ Վերջերս նույնիսկ մի ծիծաղելի բան են մոգոնել, մի մարդ են գտել, որն ամեն օր ստախոսությամբ է զբաղված՝ հայտարարելով, թե Մաշտոցն իրենց տառերը գողացել է։ – Ասել է՝ Ադրբեջանը երկու ուղղությամբ էլ ակտիվ գրոհում է՝ և՛ սահմանում, և քարոզչական դաշտում։ Իսկ մենք ինչո՞ւ ենք այդքան պասիվ։ – Մենք չափից դուրս պասիվ ենք։ Ավելին ասեմ, կա ՄԱԿ-ի համապատասխան դրույթը, որ եթե թշնամին հարձակվում է, դու հակագրոհի իրավունք ունես։ Ադրբեջանը գրոհում է, բայց մենք չենք հակադարձում։ Այսինքն, մենք այդ օրենքն էլ ենք խախտում։ Մեր պասիվությամբ Ադրբեջանին երես ենք տալիս։ Մի կողմից մեր մեղավորությունը կա, որ քսանհինգ տարի այսպիսի իրավիճակ է, մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը հաջողությամբ կաշառում է միջազգային կառույցների անդամներին։ Այնքան մեծ գումարներով են կաշառում, որ պատկերացնո՞ւմ եք, եվրոպացին ասում է, թե Ադրբեջանն այնպիսի պետություն է, որից պետք է օրինակ վերցնել։ Իսկ մենք աղքատ երկիր ենք ու չունենք այդպիսի գումարներ, որ դրանցով քաղաքականություն թելադրենք:   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am