Այն դիրքը, որ կորցրեց հայկական պետականությունը Կովկասում

Եվրամիության երկրներն ու Եվրախորհրդարանը նախօրեին եկել են համաձայնության Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցում և առաջիկայում այդ համաձայնությունը կարժանանա Եվրախորհրդարանի հաստատմանն ու կներկայացվի ԵՄ անդամ երկրների վավերացման: Դա նշանակում է, որ շատ մոտ ապագայում Ուկրաինան և մեր հարևան Վրաստանը Եվրամիության հետ կունենան առանց վիզային ռեժիմի հարաբերություն և Վրաստանի քաղաքացիները կարող են ազատորեն ճանապարհորդել Եվրոպայում: Սա անկասկած զգալի առաջընթաց է լինելու Վրաստանի համար թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգության տեսանկյունից, ինչը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նոր փուլն է: Եթե Հայաստանը նույնպես ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը, ապա չի բացառվում, որ Հայաստանն այսօր կգտնվեր նույն փուլում և գուցե ավելի առաջ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ և գործոններ: Սակայն Հայաստանն այսօր այնտեղ է, որտեղ որ է և որը կոչվում է ԵՏՄ: Մի տեղը, որ հավակնում է դառնալ միջազգային հետադիմության կենտրոններից մեկը, վերածվելով պսևդոխորհրդային իրականության: Եվ այդ իրականության հայաստանյան վառ արտապատկերումը մենք տեսանք նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ի համագումարի ընթացքում, խորհրդային կոմկուսի լավագույն ավանդույթների համաձայն: Եվ այդ ավանդույթների համաձայն էլ Հայաստանում կանցկացվեն նաև խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում կոմկուսի ոգով համագումարներ անցկացնող քաղաքական միավորումը կվերահաստատի իր իշխանությունը Հայաստանում: Դա արդեն հայաստանյան համակարգի տրամաբանությունը չէ, դա եվրասիական համակարգի տրամաբանությունն է, որի մեջ մտել է Հայաստանը: Այդ համակարգը չի կարող հանդուրժել այլ ընթացք, որովհետև այլ ընթացքի հանգամանքը դառնալու է բեռ ամբողջ համակարգի համար, ամբողջ համակարգի համար է դառնալու «չարորակ» գոյացություն: Ահա թե ինչն է պատճառը, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը լոկ տնտեսական կամ քաղաքական սխալ որոշում չէ և չափելի չէ տնտեսական վիճակագրությամբ: Այդ վիճակագրությունը կարող էր և լավը լինել, ավելի լավը, եթե ավելի բարձր լինեին նավթի և գազի գներն ու ավելի շատ լինեին Հայաստանի ստացվող տրանսֆերտները: Այդ որոշումը Հայաստանի համար քաղաքակրթական սխալ էր, և հետևաբար ռազմավարական կորուստ, անկախ տնտեսական վիճակագրությունից: Ռազմավարական և ռազմաքաղաքական, որովհետև նավթից ու գազից զուրկ Հայաստանի համար համակարգային արդիականությունն ու զարգացումը հանդիսանում է անվտանգության ռեսուրս, որի միջոցով միայն Հայաստանը կարող է ժամանակի ընթացքում չեզոքացնել այն առավելությունը, որ նավթի ու գազի գործոնի շնորհիվ Հայաստանի նկատմամբ տնտեսական վիճակագրության առումով ստացել է Ադրբեջանը, վերածելով դա սպառազինության մրցավազքի: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am