Անունը հավատ չէր ներշնչում։ Հասակը։ Խոսքը չէր կպչում

Նկատեցի՞ք ինչ արագությամբ վարչապետ Կարեն Կարապետյանը վերցրեց լրատվական դաշտը։ Հովիկ Աբրահամյանը առավոտից երեկո ասում էր՝ աշխատում ենք բաց ու թափանցիկ, տասնյակ հանդիպումներ էր անում տեսախցիկներով ու առանց տեսախցիկների, խոսում էր ու խոսում։ Չէր ստացվում։ Պատճա՞ռը։ Անունը հավատ չէր ներշնչում։ Հասակը։ Խոսքը չէր կպչում։ Լսում էին, գնում էին։ Հինգ րոպեից մոռանում։ Կամ էլ՝ հիշում էին ու հիշեցնում, որ քաղաքականության մեջ խելք պետք չէ, որ բամփելը քաղաքական կատեգորիա է, որ… Հովիկ Աբրահամյանը Հովիկ Աբրահամյանն է, ու՝ վերջ։ Կարող է ՀՀԿ-ի ընտրացուցակի առաջին եռյակում չլինել, ու ոչինչ։ Կարեն Կարապետյանը խոսում է շատ ու կարճ։ Նախորդի պես հանդիպումները էլիտար են, հարցերը՝ հայտնի, պատասխանները՝ պարզունակ։ Դիտավորյալ պարզունակ, թերևս, գտնվել է մեկը, որ հուշել է՝ խոսեք հնարավորինս կարճ, հարցուպատասխանի ձևաչափով։ Դա կհիշվի։ Հատկապես՝ համեմատության մեջ։ Եվ՝ պարտադիր հանեք պիջակը, դրայվը պիտի զգացվի ողջ կերպարանքից։ Իհարկե, դրայվը նվազել է ու մնացել հանված պիջակի հույսին։ Հիմա տարօրինակ է հնչում, երբ նրան անվանում են նորանշանակ կամ նոր վարչապետ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, չորրորդ ամսին նորն ահագին հին է ու արդեն արդյունք է ուզում։ Հավելեք ՀՀԿ անդամատոմսը ու չափեք դրայվը։ Եվ գնահատեք, որ ՀՀԿ անդամ վարչապետը ՀՀԿ համագումարից հետո վրա-վրա ասուլիսներ է տալիս ու նույնիսկ ասել է, ինչ մինչ այդ չէր ասել. «Եթե մեր թիմն էֆեկտիվ լինի, 2018-ից հետո ինձ վարչապետ եմ տեսնում»։ Ասվում է, երբ 2017-ից հետո նրան վարչապետ էր «տեսել» ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Փաստորեն, Կարեն Կարապետյանը բացում է մինչև նշանակումը ՀՀ նախագահի հետ «երկար զրույցների» որոշ փակագծեր՝ ինքը տեխնիկական չէ, երկարաժամկետ ու նպատակամետ է գործուղվել Հայաստան։ Ու երբ Կարեն Կարապետյանն ասում է, որ 2018-ից հետո իրեն տեսնում է վարչապետ, փաստում է, որ վարչապետ չի լինելու Սերժ Սարգսյանը։ Ճիշտ է, երկուսն էլ իրենց վարչապետությունը պայմանավորում են ընտրությունների արդյունքներով, բայց դա արդեն միմյանց ուղղված մարտահրավեր է՝ ով ում դուրս կմղի։ Հրապարակավ ավելին չեն կարող ի պաշտոնե բարձրաձայնել՝ նրանց խոսքի ազատությունը ամենասահմանափակն է ծրագրերի առումով։ Ասեն, թե չասեն, ակնհայտ է, որ լուծումները շատ ու բարդ չեն։ Հաշվարկների հիմքում ՀՀԿ-ի հաղթանակն է ընտրություններում։ Հաղթանակի տեսակով էլ պայմանավորված է՝ ո՞վ նրանցից կլինի վարչապետ, ով՝ նախագահ։ ՀՀԿ-ում կարենկարապետյանականացման գործընթացը շարունակվում է՝ «գազի» մարդկանց ավելացան «լույսի մարդիկ»։ «Նաիրիտի» աշխատակիցներն էլ միասնական դիմում գրեն՝ «Նաիրիտով» ընդունում ենք ՀՀԿ գաղափարախոսությունը, ու դառնան կուսակցական, և կուսակցությունը կշահի, և ձեռնարկությունը կաշխատի։ Ճիշտ է՝ ռուսական դրոշի տակ, բայց մանրուքների հետևից Հայաստանում ընկնել չարժի՝ բազմակուսակցական երկիր է, բազմակուսակցական՝ մարդիկ, ժողովրդագրական ճգնաժամ կա։   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am