Ներկայացման ժամանակ դերասանը կախվել է
Իտալացի դերասանը կոմայի մեջ հիվանդանոց է հասցվել այն բանից հետո, երբ հենց թատերական ներկայացման ժամանակ բեմում կախվել է, հաղորդում է Daily Mail-ը: 27-ամյա Ռաֆայել Շումախերը «Տեսիլքներ» ներկայացման մեջ մարմնավորել է կերպարի, որն ըստ սյուժեի ինքնասպանություն է գործում: Դերասանը կամավոր կերպով վերջին պահին փոխել է հերոսի ինքնասպանության ձևը` իտալացին նախընտրել է կախվել, այլ ոչ թե ինքնասպանություն գործել հրազենով:
