Պուտինը տեղյակ չէ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ չէ «Պուտին» ֆիլմի նախագծի մասին, որտեղ ՌԴ նախագահին կերտելու է Լեոնարդո Դի Կապրիոն, գրում է Interfax-ը: «Անկեղծ ասած, մենք որևէ տեղ չենք տեսել Դի Կապրիոյի նման հայտարարություն»,-լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ Դի Կապրոին տվել է նախնական համաձայնությունը՝ խաղալու Ռուսաստանի նախագահին՝ «Պուտին» ֆիլմում:
