Վարչապետը կարգին տղայա...

«Փաստ» օրաթերթը գրում է. Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները երեկ ՀՀ կառավարության շենքի առաջ անց էին կացնում հերթական բողոքի ակցիան: Հավաքվածների պահանջը նույնն էր, նրանք վերամշակող «Վինար» ընկերությունից պահանջում էին անցած տարի մթերած խաղողի պարտքի ամբողջական վերադարձը: Հանրության պահանջն անարձագանք չթողնելու համար, հավաքվածների հետ զրուցելու և հարցերին պատասխանելու էր եկել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ում համայնքաբնակները դիմեցին հետևյալ կերպ. «Մակարյան ջան, ցավդ տանեմ, էսօր եթե իմ էրեխեն ուսման վարձը չի տվել ես ի՞նչ անեմ: Հարցը լուծելու համար դիմում ենք ձեզ, որովհետև վարչապետը կարգին տղա ա ինքը, կարա հարցը լուծի: Մենք ուզում ենք հանդիպել վարչապետի հետ: Հունվարի 1–ից ասում են էսօր–վաղը, ո՞վ ա տեսել սենց բան: Պարոն Մակարյան, Ավոին զաստավիտ արեք թող իր մեքենան ծախի՝ լեքսուսը, ու մեր պարտքերը տա»: Թեժ զրույցի ժամանակ Ռ. Մակարյանը խոստացավ գումարների վերադարձ մինչև Ամանոր. «Ես չեմ ուզում խոստում տալ ավելի վաղ ժամանակահատվածի համար, հարցը մինչև Ամանոր կլուծվի: «Պռոշյանի» գործարանը դիմել է վարկ ստանալու համար: Ընկերությունը վարկ կստանա, սպիրտը, որը հիմա ուղարկված է փորձաքննության, կառնի Ավոյից ու Ավոն էլ կբերի ու ձեր գումարները կբաժանի»,– ասաց նա՝ վստահեցնելով, որ սա հարցի լուծման ամենաիրատեսական ու հնարավոր տարբերակն է: Մեր այն հարցին, եթե այնուամենայնիվ վարկ չտրամադրվի, կան արդյոք այլ թեկնածուներ, ովքեր պատրաստ են խնդրի ողջ բեռը վերցնել իրենց վրա, միևնույն ժամանակ օգնել գյուղաբնակներին ու շահավետ գործարք կնքել, Մակարյանը պատասխանեց, որ կան նման անձինք, ովքեր շահագրգռված են սպիրտը գնելով: Նկատենք, որ խաղողագործները թերահավատորեն մոտեցան փոխնախարարի խոստմանը ասելով. «Եթե հարցը լուծվի, մենք քեզ կասենք պատվավոր գյուղացի, բայց գիտենք, որ չի լինի»: Հիշեցնենք, որ անցած տարվա պարտքերը վճարվել են մասամբ, երբ խաղողագործները հանդիպել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով էլ խոստում է տվել ու կատարել այն: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am