Նպատակը ոստիկանապետական ադմինիստրացիան լեգիտիմությունից զրկելն է. Գարեգին Չուգասզյան. 1in.am

Հարցազրույց՝ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ։Պարոն Չուգասզյան, ամիսներ առաջ հարցազրույցով էիք հանդեսեկել՝ հիմնականում նվիրված Ռուբեն Վարդանյանիդերակատարությանը Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Ձերտեսակետները, համադրելով վերջին իրողությունների հետ, մնո՞ւմ ենարդյոք ակտուալ։ – Շարունակո՞ւմ եմ մնալ Ռուբեն Վարդանյանի դերակատարության մասին իմ կարծիքին… Այո, շարունակում եմ… Տեսնո՞ւմ եմ վերջին իրողությունների մեջ էական նորություն… Ոչ, չեմ տեսնում: Կարեն Կարապետյանի վարկաբեկման գործընթացը սրընթաց շարունակվում է, որի վերջին վկայությունը ապրիլյան պատերազմից հետո անգամ երկրի պաշտպանական ծախսերը չավելացնելու որոշումն էր: Աչքակապությունը շարունակվում է՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը 60%-ով մեծացնում է ռազմական ծախսերը: Հետխորհրդային Հայաստանի ապախորհրդայնացման հարցը առավել քան ակտուալ է դառնում։ – Ռուբեն Վարդանյանը ներկայանում է Հայ բարեգործականընդհանուր միության ծրագրերով, AGBU-ն ծրագրեր է սկսում ԵՄիհետ, Սամվել Կարապետյանը կոնկրետ ՀԷՑով և մնացած«ակտիվներով» արդեն քաղաքական դաշտում մեծացնում էազդեցությունը։ Ընդհանրապես Ռուսաստանը, Ռուսաստանում գործողօլիգարխները, նրանց մասնակցությունը Հայաստանի ներքաղաքականկյանքին, զարգացումներին ինչպե՞ս եք գնահատում։ – Հայ ժողովուրդը, ի տարբերություն ռուսների, որոնք ընդամենը երեք հարյուր տարի առաջ են այս կողմերում երևացել, արդեն մի քանի հազարամյակ այս տարածաշրջանի կարևոր բաղկացուցիչ միավորի՝ Հայաստանի կերտողն է: Եվ ուրեմն ոչ մի ռուսական էմիսար՝ լինի նա հայ կամ օտար օլիգարխ, կամ այլ անձնավորություն, չի կարող իր վրա վերցնել խնդիրը որոշելու մեր պատմական առաքելությունը… Իսկ պատմությունը բազմիցս ապացուցել է, որ աշխարհի և տարածաշրջանի դարակազմիկ վերաձևումների արդյունքում (իսկ մենք հենց այդպիսի տեկտոնիկ փոխակերպումների մի ժամանակաշրջան ենք ապրում) մեզ մշտապես հաջողվել է, հավատարիմ մնալով մեր առաքելությանը, նորից ու նորից հարություն առնել և ինքնիշխան շարունակել մեր պատմական ընթացքը՝ որպես աշխարհին ու տարածաշրջանին քաղաքակրթական արժեք ավելացնող ժողովուրդ: Սա է հայկական քաղաքական ասպարեզը, իսկ մնացյալը գաղութային ադմինիստրացիայում տեղ գրավելու բորենիների գզվռտոց է… Կլինեն սփյուռքահայ անհատներ, որ կհասկանան սա՝ շատ լավ, կհամագործակցենք, չեն լինի՝ կգտնվեն օտար հասկացողներ: Սուվերենի այս քաղաքական իրողության հետ ստիպված են լինելու հաշվի նստել թե՛ ռուսներն ու թուրքերը, թե՛ ամերիկացիներն ու իրանցիք և թե այլոք… Ռուսական մամուլի արձագանքներին հետևելով՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանով զբաղվող փորձագետ-կուրատորները, բացի հարբեցողությունից, կարծես, այլ բանով պրոֆեսիոնալ չեն կարողանում զբաղվել… Թրամփի ընտրությունը էլ ավելի է բթացրել նրանց զգոնությունը և կայսերական ֆանտոմային երազանքների սին հույսեր առաջացրել… Նրանց ձեռնահասության մակարդակի մասին է խոսում թեկուզ հենց այն հանգամանքը, որ իրենք նախկին խորհրդային տարածքում մտադիր են շարունակել իրենց տապարային քաղաքականությունը՝ հուսալով ռուսաց լեզուն հատուկ կարգավիճակի մակարդակի բերել… Նրանցից ոմանց ամենայն լրջությամբ թվում է, որ իրենք են քաղաքակրթություն բերել և բերելու Հայաստան, և իրենց վերագրում են բարձրյալի կարգավիճակ, որի կամքից է կախված հայության լինել-չլինելու հարցը… Ակնհայտ է, որ առաջիկա տասնամյակը լինելու է միջպետական հարաբերությունների տուրբուլենտության, արտաքին և ներքին քաղաքական վայրիվերումների տասնամյակ, և մենք իրավունք չունենք մեր պետականության «նավը» անքակտելի կապելու որևէ՝ թեկուզ և հսկա «նավի» հետ, քանի որ մեծ ու փոքր՝ բոլորն են ճոճքի մեջ հայտնվելու, և մեր լինելիությունը կախված է լինելու, նախևառաջ, հենց մեր տատանման ազատությունից, ոչ թե հարևան նավերի մեծությունից, որոնք էլ ավելի մեծացող ամպլիտուդներով անկայունությունների փուլ են ապրելու… Պետք է հավատանք մեզ ի վերուստ տրված մեր ուժերին, մեր խաղացած ու դեռ խաղալիք առաքելությանը… – Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ իրականում Արա Աբրահամյանին թույլչտվեցին մասնակցել ընտրություններին, արդյոք նրա կարիքը չեղա՞վ։ – Մի խեղկատակ ավել կամ պակաս, ի՞նչ տարբերություն… – Առաջիկա ընտրություններին համատարած բոյկոտը կարծես իրարդյունքը չի տալիս, և շատերը՝ անգամ «Նոր Հայաստան»-ի անդամ «Ժառանգության» ներկայացուցիչները պատրաստվում ենընտրությունների: Ինչպե՞ս եք գնահատում այդ հանգամանքը և ի՞նչպատկեր եք տեսնում ապագա խորհրդարանում։ – Բոյկոտը ինքնանպատակ քաղաքական գործիք չէ : Եվ որպեսզի որոշենք նրա արդյունավետությունը, նախ պետք է անդրադառնանք բուն քաղաքական նպատակին:
Միջազգային գլոբալ անկայունության ներկայիս պայմաններում տարածաշրջանի այսօրվա քաղաքական օրակարգում Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ձևավորված պետական միավորների սահմանների վերանայումը և անգամ նոր միավորների առաջացումն է: Այդ պայմաններում Հայաստանի գաղութային ադմինիստրացիային ստիպում են հոգեբանորեն նախապատրաստել հասարակությանը ազատագրված տարածքները և նրա վրա տեղակայված մի քանի միլիարդ  դոլարանոց պաշտպանական ամրությունները  մեր նկատմամբ բացահայտ ռասիստական դիրքորոշում որդեգրած հարևան պետությանը և պերմյակովներից բաղկացած միջազգային խաղաղապահների ողորմությանը  հանձնելուն… Եվ այս պայմաններում լեգիտիմությունը քրեա-օլիգարխիկ ռեժիմին անհրաժեշտ է սոսկ որպես հոգեբանական զենք՝ նախապես կոտրելու համար այն ժողովրդական դիմադրությունը, որն առաջանալու է ընդունման-հանձնման ակտից առաջ: Պետք է նորից և նորից կրկնենք, որ ընդվզման բացակայության պարագայում սա հավասարազոր է լինելու ազգային աղետի, քանի որ դոմինոյի սկզբունքով կհանգեցնի նախ՝ Մեղրու պարանոցի առաջացման, ապա Սյունիքի կորստի և Հայաստանի վերջնական թուրանական շրջափակման: Այսպիսով մենք ոչ միայն կզրկվենք պետականության հնարավորությունից, այլև կիրականանա ցեղասպանի դարավոր երազանքը՝ հայ ժողովուրդը վերջնականապես կհայրենազրկվի: Այսպիսով՝  բոյկոտի նպատակը ոստիկանապետական ադմինիստրացիային լեգիտիմությունից զրկելն է: Լեգիտիմությունից զրկելու համար բնավ անհրաժեշտ չէ, որ հասարակության հեղինակազրկված հատվածը նույնպես բոյկոտի՝ համատարած բոյկոտի կարիք չկա; Բավական է, որ բոյկոտի հասարակության գիտակից ու կամային մասի հիմնական կորիզը՝ այսպիսով ինքնակազմակերպվելով և պատրաստվելով վճռական ըմբոստությանը: Եվ վերջապես՝ մենք բոյկոտում ենք ոչ թե դրսի այլևայլ դիտորդներին դուր գալու կամ չգալու, այլ նախևառաջ մենք մեր աչքում արժանապատվություն ունենալու, ինքներս մեզ հարգելու համար: Հավատալ ազատ ընտրությունների հնարավորությանը՝ առանց փշրելու ոստիկանապետական բռնակալությունը,  նույնն է, թե հավատալ, որ 0.99-ին, թեկուզ և անվերջ, աջից թվանշաններ ավելացնելով՝ երբևէ կհասնենք 1 ամբողջին և նրա որակին… Ես, իհարկե, հարգում եմ Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի, Սերժ Թանկյանի և քաղաքացիական ու ազգային գիտակցության տեր մեր սփյուռքահայ այն հայրենակիցների մտահոգությունը, որի հիման վրա նրանք նոր նախաձեռնությամբ են հանդես եկել… Կարծում եմ, որ նրանք, ինչպես նաև բոլոր այն ազնիվ քաղաքացիները, որոնք դեռևս հույսեր են կապում կազինոյում նրա տիրոջը պարտության մատնելու, մեղմ ասած, միամիտ գաղափարի հետ, պետք է նաև պատրաստ լինեն արմատական ընդվզման Բ տարբերակին, երբ ազգային-ազատագրական պայքարը այլևս այլընտրանք չի ունենա, և նրանք ընտրությունների հերթական անցկացումից հետո կմիանան բոյկոտի կողմնակիցների ճամբարին։ Ինչ վերաբերում է ապագա խորհրդարանին, ապա այն տեսնում եմ այս վարչակազմի ճակատագիրը որոշող աշխարհաժողովից հետո։ Ի դեպ, տարօրինակ կերպով վերջերս նման մի աշխարհաժողով տեսա երազումս, որը, կարծում եմ, հիմք կարող էր հանդիսանալ Ատոմ Էգոյանի նոր կինոսցենարի համար։ Ուրեմն այսպես. երկնային Դադիվանքում աշխարհաժողով էր հրավիրված… Տեսնելու բան էր, նախորդ սերունդների բոլոր մեծերով հավաքվել էին… Պատմելու շատ բան կա, բայց մի դրվագ պատմեմ։ Մեսրոպ Մաշտոցը, Հեթում Առաջինը և Մանթաշյանը անշտապ զրուցում էին: Հեթումը Կիլիկիայից նոր էր վերադարձել Քաշաթաղի պապենական կալվածքները, և հետդարձի ճանապարհին Մաշտոցի ու Մանթաշյանի հետ հյուրընկալվել էին Գրիգոր Տաթևացու մոտ: Երեքն էլ չափազանց տպավորված էին նոր ճոպանուղուց ու Տաթևում վերջերս բացված Թումո կենտրոնից… Մանթաշյանը ափսոսաց, որ ժամանակին շատ էր տարված գլոբալ ծրագրերով ու կիսատ էր թողել ազատագրված տարածքներ 2020 ծրագիրը… Մաշտոցը մխիթարեց նրան՝ ասելով, որ միայն Կոմիտասին հովանավորելը արդեն իսկ հերիք էր, որ նա նույնպես միանար իրենց երկնային աշխարհաժողովին… Խոսակցությանը խառնվեց Չարենցը, ու սկսեցին զրուցել ոչ թե հնի, այլ հավերժականի հաստատման մասին… Հեթումը խոստովանեց, որ իր վերադարձի իրական նպատակը անցյալում ստեղծված և հաստատված արժեքները սերնդեսերունդ փոխանցելն է: Հիշեցնելով՝ հիշեցին Պետրոս Գետադարձին, Մելիք Շահնազարին, նաև XXI դարասկզբի մի այլ վաստակավոր երիզորդի… Վերջում Կոմիտասը պատարագ մատուցեց… Շահան Նաթալին, Թեհլերյանն ու Խենթը անխռով աղոթում էին…

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am