TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կողմ է արտահայտվել կոնկրետ միջոցներ շուտափույթ ընդունելուն՝ համապատասխան Վիեննայում (2016 թվականի մայիս) և Սանկտ Պետերբուրգի (2016 թվականի հունիս) Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ անցկացված հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Մամեդյարովն այդ մասին հայտարարել է այսօր Համբուրգում ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստում. «Մենք պետք է այդ հանդիպումներում ձեռք բերած պայմանավորվածություններն անհապաղ վերափոխենք կոնկրետ միջոցների։
Ադրբեջանն ակնկալում է այդ հարցում ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի ակտիվ դերակատարությունը։ Ապրիլյան լարվածությունը ցույց տվեց, որ շփման գծի ներկայիս իրավիճակը վտանգավոր և յուրաքանչյուր պահի կարող է հանգեցնել անսպասելի հետևանքների։
Հակամարտության հետևանքների փուլային վերացումը, այդ թվում նաև հայկական զորքերի դուրս բերումը, տարածաշրջանային տրանսպորտային ու հաղորդակցային գծերի վերականգնումը, հարկադիր վերաբնակների վերադարձը կհանգեցնեն տարածաշրջանի դինամիկայի փոփոխությանն ու ընդհանուր անվտանգության զգալի ամրապնդմանը»։
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը