Հունաստանի դատարանը մերժել է Թուրքիայի պահանջը` վերադարձնելու ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրից փախած զինվորներից ևս երկուսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk լրատվամիջոցը:Ավելի վաղ դատարանը կայացրել էր ևս երկու որոշում` վճռելով Թուրքիային հանձնել Հունաստան փախած 8 զինվորներից երեքին, իսկ մյուս երեքի գործով դատարանը մերժել էր թուրքական կողմի հայցը:Թուրքիայում հուլիսի 15-ին ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո ապօրինի ճանապարհով 8 թուրք զինվոր ուղղաթիռով փախել էին Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաք: Երկրի տարածք մուտք գործելու հիմնավորմամբ դատարանը թուրք զինվորներին դատապարտել էր երկու ամիս ազատազրկման:
Թուրքիան պահանջել էր անմիջապես իրեն հանձնել բոլոր ութ զինվորներին:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից