Սիրիայի Դերաա քաղաքի հրթիռակոծման հետևանքով տասը մարդ զոհվել է
Առնվազն տասը մարդ է զոհվել և 40-ը վիրավորվել են Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Դերաա քաղաքի վրա գրոհայինների կողմից հասցված հրթիռային հարվածների հետևանքով, հաղորդում է SANA գործակալությունը: Ինչպես նշվում է, զոհերի մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Ռմբահարման են ենթարկվել քաղաքի թաղամասերը:
