Թուրքիան մերժեց Ռուսաստանին
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան հրաժարվել է իր տարածքում դիտորդական թռիչք անցկացնելու ռուսական առաքելությունից։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի ներկայացուցիչ Սերգեյ Ռիժկովը։ Նրա խոսքերով՝ Անկարան այդպիսով խախտում է «բաց երկնքի» պայմանագրի պահանջներն ու ստեղծում վտանգավոր նախադեպ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս ռազմական տեսուչները «բաց երկնքի» պայմանագրի շրջանակներում դիտորդական թռիչք պիտի կատարեն Թուրքիայի տարածքում, ինչը համաձայնեցված է Թուրքայի հետ, և որ ռուսական օդանավում պետք է գտնվեն նաև թուրք մասնագետները։
