Առաջարկ՝ Պուտինին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել Է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացման խորացման մի շարք գաղափարներ, հաղորդում է TASS գործակալությունը։ «Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում պատրաստվել են շուրջ 25 հարցեր, ևդրանք բոլորն Էլ շատ լուրջ ներուժ են պարունակում, այդ թվում՝ մեր երկրների տնտեսական աճի խթանման համար»,-ասել Է նա, խոստանալով ՌԴ նախագահին ներկայացրել «մի քանի սկզբունքային հարցեր, որոնք կարող են խթանել ինտեգրացման խորացումը»: Սարգսյանը շնորհակալություն Է հայտնել Պուտինին այն ուշադրության համար, որը նա ցուցաբերում Է Եվրասիական տնտեսական միության և այդ միավորման մասնակիցների միջեւ ինտեգրացման խորացման նկատմամբ: Պուտինը հայտնել Է նաև, որ ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը պլանավորվում Է հաստատել Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում, որը կայանալու է դեկտեմբերի 26-ին։
