Այս ընտրությունները էապես տարբերվելու են նախորդ խորհրդարանական ընտրություններից. Խաչատուր Քոքոբելյան. լուսանկարներ

Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հյուրընկալել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ դեսպանատան Քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, դեսպանատան քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, վարչության անդամ Նարեկ Այվազյանը, մամլո խոսնակ Սոնա Մինասյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունները և ներքաղաքական իրավիճակը: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսն իր խոսքում կարևորեց ապրիլին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների արդար և թափանցիկ ընթացքի ապահովումը և հավելեց. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հայ ժողովուրդն իր ապագայի վերաբերյալ քվեախցիկում անարգել, թափանցիկ ու հաշվետու ընտրություն կատարելու հնարավորություն պետք է ունենա: Դրա համար անհրաժեշտ է, որ ընտրություններին նախընթաց բոլոր քաղաքական կուսակցությունների, դաշինքների ու միությունների համար ապահովվեն խաղի հավասար պայմաններ, այդ թվում՝ ֆինանսական միջոցների հայթայման ու ծախսերի, լրատվամիջոցների հասանելիության ու մարզային ներկայացվածության առումով: Մենք կշարունակենք ուշադիր հետևել ընտրական գործընթացներին՝ նպատակ ունենալով աջակից լինել ինքնիշխան, բարեկեցիկ Հայաստանի, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ»: Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը խոսեց ԱԺ ընտրություններին կուսակցության մասնակցության վերաբերյալ, ընդգծեց,  որ այս ընտրությունները էապես տարբերվելու են նախորդ խորհրդարանական ընտրություններից նաև այն առումով, որ նոր Ընտրական Օրենսգիրքը նոր խաղի կանոններ է թելադրում, ավելին՝ գալիք խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են այն առումով, որ այս ընտրություններով է ձևավորվելու նաև ՀՀ գործադիր իշխանությունը: Քոքոբելյանը շեշտեց, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը կենսական նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման և միջազգային վարկանիշի համար:   Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն  

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am