Ոստիկանական ակադեմիայի դիմորդների քանակը կտրուկ նվազել է. Փոխոստիկանապետ
Խորհրդարանն այսօր քննարկեց «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի խոսքով՝ նախագծի ընդունումը նպատակն է բարձրացնել ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելության թիվը։ Փոխոստիկանապետի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է, որպեսզի դիմորդների քանակը լրացնելու համար ոչ թե բոլոր դիմորդներին ընդունել, այլ ապահովել մրցակցային սկզբունքներ։ «Ներկայիս օրենքի կիրառման արդյունքում որոշակի խնդիրներ են առաջանում միջին և կրտսեր խմբերի թափուր հաստիքների համալրման աշխատանքներում:Կտրուկ նվազել է ոստիկանության կրթահամալիրի` ակադեմիայի դիմորդների թիվը: Ոստիկանության կրթահամալիրի քոլեջում առաջին ընդունելությունը կատարվել է 2011 թվականին և վերջին տարիներին նվազել է նաև քոլեջ դիմողների թիվը: Դիմորդների փոքր թվի պայմաններում մրցակցային սկզբունքը մղվում է երկրորդ պլան, և առաջնայնությունը տրվում է հատկացված տեղերի լրացման սկզբունիքին»,- ասաց Եղիազարյանը: Օրինագծով առաջարկվում է ոստիկանության միջին խմբի պաշտոններում, բացի ոստիկանության միջին մասնագիատական կրթություն ուենեցող քաղաքացիներից նշանակել նաև համապատասխան մասնագիտությամբ բարձագույն կրթությամբ քաղաքացիներին:
