Լրագրող տղան էլ սեռական հայհոյանքների պատճառով մայրացավ…Մշակույթի նախկին նախարարի սկանդալային գրառումը
Համացանցի օգտատերերը տարօրինակ ու անընդունելի են համարում մշակույթի նախկին նախարար, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ Ռոլանդ Շառոյանի մեկնաբանությունը, որ վերաբերում է լրագրող Վահե Մակարյանի ու պատգամավոր Ռուբեն Հակոբյանի միջև տեղի ունեցած երեկվա միջադեպին: Ռոլանդ Շառոյանի մեկնաբանությունը նեկայացնում ենք առանց մեկնաբանության և խմբագրման: «Ռուբեն ջան,լավ էլ դաստիարակչական հարված ես տվել-էդ տգետ տղու և անգետ լրագրողի աչքն ու հոնքը «դուբարա» էին`մնացած օրգանների տեղում լինելը չէին երևում նկարում`դատական բժշկի աչքը լույս: Վայ մեզ,վայ,ամեն ինչ ներկվել էր մնացել էր նարնջգույնը`Ռուբջան,այ անխիղճ,հմի ի՞նչ ենք անելու`դաշնակցական Ռուբենը վերադարձավ շարքերը,էս լրագրող տղան էլ սեռական հայհոյանքների պատճառով մայրացավ`դե գնա ու սահմանադրական դատարան գլուխ հանի`Հաագա,Ստրասբուրգ,անօգուտ է դիմել,որովհետև բողոքն ընդունող միսիսը տեղում կմերժի սեռական հայհոյանքներն ու այն սեթևեթություն կհամարի,բա՞ սիրելի գրիչ-բրիչներ»: Հիշեցնենք, որ միջադեպից տված հարցազրույցում պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նշել էր, որ դեպքի առիթով ինքը շնորհակալության զանգեր է ստացել, ինչին շատերը տարակուսանքով էին վերաբերվում:
