Մանրամասներ Պնախարարին սպասարկող մեքենայի վթարից. hraparak.am
«Հրապարակ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Պնախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող մեքենայի վթարից: Մեր տեղեկություններով՝ վաղ առավոտյան ՊՆախարարը և նախագահ Սերժ Սարգսյանը ուղղաթիռով մեկնել են Խնձորեսկի N զորամաս՝ մասնակցելու միջոցառման:Խնձորեսկը Գորիս քաղաքին կապող ճանապարհին ուղեկցող մեքենաներից մեկը գլորվել է ձորը:Խնձորեսկի համայնքապետ Սերյոժա Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ զորամասը վերանորոգվել է, և Վիգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը այդ պատճառով այցելել են այնտեղ՝ հանդիպելու զինվորների հետ: Համայնքապետը լսել է տեղի ունեցած վթարի մասին, սակայն այլ մանրամասները չի տիրապետում: ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այն մանրամասները, որոնք մենք գիտենք, բավարար է, իսկ թե որտեղ է սլացել մեքենան, այժմ Վիգեն Սարգսյանը որտեղ է գտնվում, Արծրուն Հովհաննիսյանը չմանրամասնեց՝ նշելով, որ ճիշտ չի լինի այդ մասին ասել:Այսօր ժամը 11։00-ի սահմաններում, Երևան-Գորիս ավտոճանապարհին՝ Գորիս քաղաքի մոտակայքում, դեռևս չճշտված հանգամանքներում, վթարի էր ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդն է) և անվտանգության աշխատակից կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը։ Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
