Խորը շունչ քաշեք, Սերժ Սարգսյանին «սխալ հանեց»

Զարմանահրաշ «դիվանագիտական» ճկունություն է դրսևորել վերջերս Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջապես նա համարձակվել է հակառակվել... Բայց պարզվում է, ոչ թե ընդդեմ Հայաստանի գործող որևէ կառույցի ընդդիմանալ, այլ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն է որոշել պոստ-ֆակտում սրբագրել: Ինչպես հայտնի է, օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որին ընդունել էին նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների, կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների կատարման ընթացքին։ Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքները, գոհունակությամբ նշեց ՀԱՊԿ-ում հայկական նախագահության կողմից իրականացվող ծավալուն աշխատանքը»,- հայտնում էր ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։ Երևանյան հանդիպումներից հետո Նիկոլայ Բորդյուժան չի պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք կազմակերպությունը փոխե՞լ է իր քաղաքականությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քննադատությունից հետո: Վրա է հասել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը ուղեկցում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։ «Չի եղել այդպիսի քննադատություն»,- հակադարձել է Նալբանդյանը։ Բորդյուժան էլ շարունակել է. «Իսկ ի՞նչ քննադատություն է եղել, դուք նախ քննադատության մասին պատմեք, հետո մենք՝ քաղաքականության»։ Հատկապես Նալբանդյանին արժե հիշեցնել, որ դեկտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանի իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը քննադատեց կազմակերպության անդամ երկրներին՝ պնդելով, թե նրանք, չարձագանքելով Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացվող հարձակումներին, չեն կատարում ստանձնած պարտավորությունները: «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ: Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ի՞նչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը», - ասել էր Սարգսյանը։ Նշյալ հայտարարությունից մեկ շաբաթ անց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը խորը մտահոգության առիթ է տալիս, և անհրաժեշտ է կանխել հակամարտության հետագա շիկացումը: «Ես կարծում եմ, որ մեր պետությունների քաղաքական ռեսուրսը պետք է օգտագործել և ոչ մի դեպքում թույլ չտալ իրավիճակի ապակայունացում»,- ասել էր Բորդյուժան: Իսկ Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովում Ս․Սարգսյանը ոչ միայն քննադատել էր այդ կառույցին, այլև ի ցույց դրել դրա ոչ կենսունակ ու ոչ ադեկվատ լինելը` ուշագրավ զուգահեռ տանելով, ընդգծել էր, որ ռուսական Սու-24-ի ոչնչացումը թուրքական զինված ուժերի կողմից լուրջ մարտահրավեր դարձավ ահաբեկչության հակազդմանը. «Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը: ՆԱՏՕ-ի երկրների՝ ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային, ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը բոլորի և բոլորը՝ մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման: Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության և բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այն խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարևորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը: Մենք պետք է դրանից դասեր քաղենք»: Իր` ռուս «տանիքներին» գոհացնող Էդվարդ Նալբանդյանին, եթե թվում է, թե Սերժ Սարգսյանը կոմպլիմենտներ է արել ՀԱՊԿ-ին ու նրա հիմնական դերակատար Ռուսաստանին, դա, ինչպես ասում են, Նալբանդյանի ու «տանիքների» խնդիրն է: «Մայր Ռուսաստանին» անմնացորդ ծառայելը ունենում է տարբեր` տրամաբանության սահմաններից դուրս դրսևորումներ, նույնիսկ կարող է հասնել մինչեւ կանխամտածված ամնեզիայի: Իսկ հատկապես Նալբանդյանի կեցվածքը ոչ նորություն է, ոչ էլ անակնկալ:  Մետաքսյա  Շալունց

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video) ՔԿ նախագահը՝ Վեդիի սկանդալային դեպքի մասին (video) «Բա, որ Պուտինը նման բան ասի, դուք կլսե՛ք սրանց ոռնոցը»․ Դերենիկ Մալխասյան (video) Մակրոնի հետ Նիկոլի գալուն գյումրեցիների մեծ մասը չէին գնացել,իրենց բերած մարդիկ էին․Արտաշես սարկավագ (video) Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video) Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am