Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, թե որքան վտանգավոր է ԼՂ հակամարտությունը. Շթայնմայեր
Համբուրգում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկին ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը խոսել է ԼՂ-ում տեղի ունեցած ապրիլյան դեպքերից՝ նշելով, որ դրանք շատ վտանգավոր են ԼՂ հակամարտության համար: Ապրիլին շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան վտանգավոր է ԼՂ հակամարտությունը, թե որքան անհրաժեշտ է ամրագրել հրադադարի ռեժիմը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Համբուրգում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկին իր խոսքում նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը: «Ապրիլին շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան վտանգավոր է ԼՂ հակամարտությունը, թե որքան անհրաժեշտ է ամրագրել հրադադարի ռեժիմը: Զարգացումները Լեռնային Ղարաբաղում հետաքրքրություն են ներկայացնում մեզ համար: Ապրիլի սկզբին մենք տեսանք, որ ամեն բան նորից բռնկվեց այնտեղ»,-ընդգծել է նա:
