Bloomberg-ը կանխատեսում է
Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանները կարծում են, որ 2016-ի ավարտին նավթի գները կաճեն 50 տոկոսով` ներկայիս ցուցանիշի համեմատ: Ըստ վերլուծաբանների` դա տեղի կունենա ԱՄՆ-ում թերթաքարային արդյունահանման կրճատման հետևանքով նավթի դեֆիցիտի առաջացման արդյունքում: Ստացվում է, որ այս տարվա վերջին եռամսյակում Brent ապրանքանիշի նավթի գինը կհասնի 48 դոլարի` մեկ բարելի դիմաց,իսկ WTI ապրանքանիշինը` 46 դոլարի: Այս ցուցանիշները Bloomberg-ը բերում է` հիմնվելով 17 կանխատեսումների միջին գնահատականի վրա: ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով` երկրում նավթի արդյունահանումը տարեվերջին կկրճատվի 7 տոկոսով կամ օրական 620 000 բարելով:
