Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կերակարաձգվի
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը եւ ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը փետրվարի 3-ին նախարարների խորհրդի նիստում ներկայացրել են արտակարգ դրության ռեժիմը մինչեւ մայիսի 26-ը երկարաձգելու նախագիծը։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան լե Ֆոլը։ «ՆԳ նախարարի խոսքով՝ ահաբեկչության սպառնալիքը նախկինի պես բարձր մակարդակի վրա է մնում։ Արտակարգ դրության ռեժիմն անհրաժեշտ է պահպանել»,- ասել է Լե Ֆոլը լրագրողներին։ Նշենք, որ արտակարգ դրության ռեժիմը սահմանվել էր նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո։
