Կովալենկո Շահգալդյանի թոռան գործը ջրվեց

«Կոտայքի մարգում (Աբովյանի տարածաշրջան) գտնվող «Օջախ» ռեստորանի մոտակայքում նոյեմբերի 26-ի գիշերը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի որդուն 22-ամյա Տիգրանին դանակահարելու համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի։ Տասը օր տևած հետաքննությունից հետո որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության ԶԼՄ-ների հետ կապի և վերլուծության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Նյութերն ուղարկվել է դատախազության օրինականությունը ստուգելու և որոշումը հաստատելու համար։ Այսինքն դանակահարված Տիգրան Շահգալդյանը բողոք չի ներկայացրել, ինչի հիմքով էլ քրեական գործ չի հարուցվել։ Նշենք, որ Տիգրան Շահգալդյանը «Աբովյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ոտքերի և նստատեղի հատվածում սուրկտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով։ Նրա հայրը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, մեր զրույցում ասել էր, որ որդին թեթև վնասվածքներ է ստացել։ Իսկ այդ դեպքում քրեական գործ կարող է հարուցվել միայն նրանց բողոքի հիման վրա։ Դանակահարության մեջ կասկածվում էր Երևանի բնակիչ Մարտուն Բալյանը։ Վերջինս դեպքից մի քանի օր անց ներկայացել էր Նոր Նորքի ոստիկանության բաժին և ինքնախոստովանական ցուցմունք տվել։ Շահգալդյանը մեր զրույցում ասել էր, որ չի պատրաստվում բողոք ներկայացնել, քանի որ միջադեպը լուրջ չէ. «Բայց ինչի՞ համար բողոքեմ, հիմա երիտասարդներ են…մի հոգի ավել մարդ, որ գնաց նստեց, ի՞նչ է փոխվելու։ Եթե այդ վնասվածքները կյանքի համար վտանգավոր լինեին, ապա ընթացք կտրվեր։ Ես ընդամենը շնորհակալ եմ Աստծուց, որ այս ձևով է ավարտվել, որդիս ողջ առողջ է, որևէ խնդիր չկա»,– մասնավորապես նշել էր նա։ Դեպքից հետո մամուլում գրվեց, որ դանակահարաթյան մեջ կասկածվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին։ Տեղեկությանը, սակայն, հերքեցին թե Սարիկ Խաչատրյանը, թե Կովալենկո Շահգալդյանը այդպիսով մեղադրելով լրագրողներին սենսացիա փնտրելու մեջ։ Հակոբ Շահգալդյանն էլ ասաց, որ Տրդատ Խաչատրյանն ու իր որդին մտերիմ ընկերներ են։ Իսկ դանակահարության և վիճաբանության պատճառը եղել է մեքենայով արագ երթևեկելը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ»․ քֆրչի ՔՊ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս (video) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Մեքսիկայի պատմական բուրգերի մոտ հրաձիգը կրակել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 13 վիրավոր Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը. Դանիելյան #ՈՒՂԻՂ․ Գյումրին «թքեց» Նիկոլի վրա․․․ ի՞նչն է նրան խանգարմունքի հասցրել․ Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am