Ոչ թե ԱԺ-ի, այլ արժանապատվության ընտրություն

«168 ժամ» թերթը գրում է. «Ընդդիմությունը հաղթելու որեւէ հնարավորություն չունի», «Ընդդիմությունը թող մտածի խորհրդարանում ընդհանրապես լինել-չլինելու մասին», «Իշխանության հաղթանակն ապահովված» է։ Ինչպես ամեն անգամ, առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ եւս իշխանությունը սկսել է այս հռետորաբանությամբ հայտարարությունները։ Դրանք միայն կամ ամենեւին քարոզչական հայտարարություններ չեն։ Դրանք իշխանության հոգեվիճակ, ինքնավստահությունը արտահայտող հայտարարություններ են։ Ժամանակի ընթացքում իրականությունից կտրվածության հետեւանքով բթացած պատրանքի հետեւանք հայտարարություններ են։ Ու այդպիսին լինելով՝ ինքնախոստովանական հայտարարություններ են այն մասին, որ Հայաստանում ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենալու, այլ կայանալու է ընտրական ակտ, որն ընդամենը տեխնիկապես արձանագրելու է իշխանության՝ իշխելու իրավունքը։  Դա ընտրական իրավունքի ու ժողովրդին՝ իշխանության պատկանելու սահմանադրական իրավունքի հետ կապ չունեցող իրավունք է։ Որովհետեւ երկրում, որի տնտեսական ծանր վիճակի մասին հայտարարությունները զբաղեցնում են վարչապետի խոսքի առյուծի բաժինը, երկրում, որտեղ աղքատության իրական մակարդակն աճում է ամեն օրվա հետ, ու երկրում, ուր կյանքը ոչ թե վայելում են, այլ քարշ տալիս, ահա այդ եւ բազմաթիվ այդպիսի բնորոշումներ ունեցող երկրում իշխանության հաղթանակի մասին մտածելու համար պետք է խնդիրներ ունենալ իրականության ընկալման ու բարոյականության հետ։ Այո, Հայաստանում ընդդիմությունը թույլ է, գուցե առավել, քան երբեւէ, ընդդիմադիր ուժերը բզկտված են, ռեսուրսներ չունեն, չի երեւում նրանց իրական միավորման ու բեւեռացման հնարավորությունը։ Բայց դա ամենեւին չի նշանակում իշխանության մեխանիկական հաղթանակ։ Որովհետեւ իշխանությանն ընդդիմադիր են ոչ թե առանձին ընդդիմադիր կուսակցությունների անդամներ կամ համակիրներ, այլ հասարակության, անկուսակցական մարդկանց մեծամասնությունը։ Պարզապես ընդդիմության թուլացած վիճակն այդ տրամադրություններն ինստիտուցիոնալացնելու հնարավորություն չի տալիս, բայց այդ հնարավորությունը կարող է առաջանալ մինչեւ ընտրությունները մնացած  ժամանակահատվածի ամեն օրվա հետ։ Իշխանության անբեկանելի հաղթանակի մասին այս օրերին հնչող հայտարարությունները, քաղաքական հայտարարություններ լինելուց բացի, հայ ժողովրդին ուղղված մեծաագույն վիրավորանք են, քանի որ այդպիսով հայ հասարակությունը ներկայացվում է՝ որպես աշխարհի ամենամազոխիստ մարդկանց հավաքականություն, ինչը ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ բժշկական ախտորոշում։ Այսինքն՝ այդ հայտարարություններն իրականում համազգային խայտառակություն են, որն իշխանությունը ցանկանում է իրականություն դարձնել ընդամենը մի քանի ամիս անց։ Եվ ուրեմն՝ 2017 թվականի ապրիլին Հայաստանի քաղաքացիները կանգնելու են այդ երկընտրանքի առաջ՝ համապատասխանել մազոխիստական հասարակություն լինելու մասին ախտորոշմանը, կամ ապացուցել, որ այլ ախտորոշումների կարիք ունեն հասարակության մասին այդպես մտածողները։ Ընդդիմության հետ կամ առանց ընդդիմության»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am