Անհասկանալի որոշում.Չավուշօղլու
«Անհասկանալի է Հունաստանի դատական ատյանների դիրքորոշումը, որոնք տարբեր վճիռներ են կայացրել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայից փախած խռովարարների խմբերի արտահանձնման հարցի վերաբերյալ:Անհասկանալի է, թե դատարանն ինչ պատճառներով է կայացնում հակառակ որոշումներ խռովարարների նույն խմբի անդամների հանդեպ։ Անկարան ուշադիր հետևում է նրանց դատավարությունների ընթացքին։ Թուրքիան հուսով է, որ Հունաստանը շուտով կարտահանձնի բոլոր ութ խռովարարներին։ Մենք արդեն իսկ վիճարկել ենք դատարանի որոշումը, որը հրաժարավել է արտահանձնել 8 խռովարարներից երեքին»,-Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն : Չավուշօղլուն հավելել է, որ հանցագործների արտահանձնման գործընթացը կարգավորվում է Հունաստանի ու Թուրքիայի միջև երկկողմ համաձայնագրերով։
