Ես դեռ չեմ զիջել. Կարեն Ճշմարիտյան
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ՀՅԴ-ին տրամադրվելու վերաբերյալ քննարկումներից տեղյակ չեմ։ Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն՝ անդրադառնալով այն լուրերին, որ իշխանությունը այն զիջելու է Դաշնակցությանը։ «Ես տեղեկություն չունեմ այդ մասին, պատրաստ եմ զիջել , ով ըստ Սահմանադրության կորոշի դրա մասին»։ Հարցին, թե անելիքնե,ր ծրագրեր չունի՞, որ այդքան հանգիստ զիջում է ՀՅԴ-ին, ասաց. «Հեշտ ու հանգիստ չի... ես դեռ չեմ զիջել, Իմ զիջելով չի»,- ասաց նախարարը։
