Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում Գերմանիայի դեսպան Մերթին Էրդմանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ կապված Գերմանիայի օդանավակայաններից մեկում Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Այշի Նուր Բահչեքափըլըի ձերբակալման հետ։
Անկարայում լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Բահչեքափըլըն, որի դիվանագիտական անձնագիրը գողացել են Գերմանիա կատարած այցի ընթացքում, բախվել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների վատ վերաբերմունքին ու ձերբակալվել է օդանավակայանում։
Գերմանիայի դեսպանին դժգոհություն են հայտնել Թուրքիայի արտգործնախարարի խորհրդականի տեղակալի մակարդակով։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Բահչեքափըլըի անձնագրի հափշտակությունից հետո նրան Բեռլինում Թուրքիայի դեսպանատանը տրվել է ժամանակավոր անձնագիր, սակայն չնայած դրան՝ նրան թույլ չեն տվել լքել օդանավակայանի տարածքը։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից