‹‹Աթաթուրքի և Էրդողանի առեղծվածը››. Հակոբ Չաքրյան
Հակոբ Չաքրյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում խոսեց Թուրքիայում իրականացվող ներքին քաղաքականությունից ու Էրդողանի գործունեությունից. ‹‹ Էրդողանի ընտրազանգվածի իսլամիստական հակումները նպաստում են, որ նա միշտ հորիզոնում մնա, իսկ երկրում ընդդիմադիր կողմը թույլ է››: Խոսելով Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության ազդեցությունից՝ բանախոսը նշեց ՝ նրանք առաջնորդվում են քեմալ Աթաթուրքին իրենց համար լիդեր կոչելով. ‹‹Այսօր Աթաթուրքով ձայն չես հավաքի, մանավանդ երկրի կենտրոնական, արևելյան, ու քիչ զարգացած շրջաններում Աթաթուրքին համարում են անհավատ››: Բանախոսն ընդգծեց, որ Թուրքիայի վարած ներքին քաղաքականությունից ելնելով էլ՝ հարաբերությունները վատ են նաև արտաքին դաշտում. ‹‹Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը Մերձավոր Արևելք թափանցելու համար, կարևորում է նաև Երվամիությունը: Սակայն Էրդողանի վարած քաղաքականության պատճառով Թուրքիան խոչընդոտ է և՛ ԱՄՆ-ի տարածաշրջանային, և՛ Եվրամիության տարածաշրջանային քաղաքականության համար››: Մարիամ Հակոբյան
