«Կարող եք ինձ դատի տալ». Արամ Մանուկյանը Հերմինե Նաղդալյանին
Այսօր ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀ Կառավարության անդամներին հարց ուղղելուց առաջ դիմեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, խնդրելով նրան չմեկնաբանել իր ելույթները: «Տիկին Նաղդալյան, օգտվելով առիթից ես ձեզ դիմում եմ: Իմ ելույթներից հետո խնդրում եմ մեկնաբանություններ մի արեք, եթե ես կանոնակարգ օրենք չեմ խախտել: Եթե կանոնակարգը խախտում եմ, դուք կարող եք ընդմիջել, արտահերթ ելույթի իավունք ունեք, կարող եք ինձ դատի տալ, ինչ ուզում եք կարող եք անել, բայց կանոնակարգը խնդրում եմ պահել, շնորհակալություն», - ասաց պատգամավորը:
