Սպանվել է ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի զարմիկը
Իրաքյան Անբար նահանգում Ռամադի քաղաքի մոտ սպանվել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի զարմիկը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Աս-Սումարիա» հեռուստաալիքին: Գործակալության տվյալների համաձայն, Աբու Ահմադ աս-Սամրաին զոհվել է իրաքյան ՌՕՈՒ-ի ռմբակոծման հետեւանքով: Ավիահարվածների օբյեկտը այն շենքն էր, որում տեղակայված էր շարիաթի դատարանը: Ալ-Բաղդադիի զարմիկի հետ զոհվել են նաեւ նրան ուղեկցող ութ գրոհայինները:
