Գյումրու երկրաշարժը «վերապրած» վարսավիրանոցը.Lenta.ru (լուսանկարներ)
1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Սպիտակի հզոր երկրաշարժը, ինչը կարելի է համեմատել տասնյակ ատոմային ռումբերի պայթյունի հետ: Ընդգրկելով հանրապետության որոշակի մասը, այն կործանեց Սպիտակը, Լենինականը (այժմյան Գյումրի), Կիրովականը (այժմյան Վանաձոր) և այլ քաղաքներ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ պատմելով Գյումրու վարսավիրանոցներից մեկի ու իր վարպետների մասին:
Վարսավիրանոցի ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով, որն այնտեղ է աշխատում արդեն 35 տարի, սրահը մեկ անգամ է վերանորոգվել` 1986 թվականին:
1988 թվականի աղետի ժամանակ, շինությունը` կառուցված 20-րդ դարի 20-ականներին, չի տուժել:

