Խոշոր ավտովթար Երևանում
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Խորենացի և Նար-Դոս փողոցների խաչմերուկում բախվել են KIA մակնիշի 07 CG 077 համարանիշի և Վիլիս մակնիշի 310 VV 01 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վիլիսը հաշվառված է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում, իսկ հավաքվածներն էլ ասում էին, որ KIA-ի վարորդը կին է եղել։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
