Ռուսաստանը պետք է հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունը
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խորհրդարանում ունեցած տարեկան ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը ձգտում է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալուն։ Ընդգծվում է, որ խորհրդարանում Վրաստանի նախագահի ելույթին ներկա է գտնվել նաև վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, մինչդեռ նրանից առաջ Վրաստանի կառավարությունն անտեսել է նախագահի այդ ելույթները։ Մարգվելաշվիլին հայտարարել է. «Ինչպես մյուս բոլոր երկրների պարագայում, այնպես էլ Ռուսաստանի պարագում Վրաստանը ձգտում է հավասարության վրա հենված հարաբերություններին։ Միասնական, կայուն, զարգացած ու ժողովրդավարական Վրաստանը Կովկասում կայունության ու բարեկամության հարաբերությունների երաշխիքն է»։ Մարգվելաշվին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու շահերը. «Որպես պետության ղեկավար՝ ես ևս մեկ անգամ հաստատում եմ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններին Վրաստանի ձգտմանը, որոնք հենված կլինեն փոխադարձ շահերի, տարածքային ամբողջականության ու հավասարության հարգանքի վրա»։
