Դեսպան Սարգսյանն ընդլայնում է իր բիզնեսը Հայաստանում
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն ընդալայնել է իր բիզնես գործունեությունը մեր երկրում: Սարգսյանն ակտիվորեն կարողանում է համատեղել բիզնեսն ու դիվանագիտությունը: Մեր տեղեկություններով՝ եթե նախկինում դեսպան Սարգսյանը հանդիսանում էր Pepsi խոշոր ընկերության 50 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը, ապա այժմ նրան են պատկանում ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը:
