Ընդդիմադիր ուժերը շարունակելու են բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ելույթ ունենալով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը շարունակելու են բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը։ Մարուքյանը հիշեցրեց, որ Վանաձորում իշխանությունն ունի 15 մանդատ, իսկ ընդդիմությունը՝ 18։ «Դա չի նշանակում, որ մենք անձնական թշնամանք ունենք։ Մենք միմյանց սիրում եւ հարգում ենք, բայց նիստերին չենք գնա: Օրենքի տրամաբանությունն այն է, որ Գյումրիում եւ Վանաձորում ավագանու ընտրությունները կրկնում են խորհրդարանական ընտրությունները։ Եթե գործադիր իշխանության ղեկլավարը չունի քաղաքական մեծամասնություն, նա չի կարող աշխատել։ Իսկ Վանաձորում հենց այդպես էլ ստացվում է»,– ասաց Մարուքյանը։
