Որն է Ռուսաստանում միավորող գաղափարը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանում, հայրենասիրությունից բացի, չի կարող որեւէ այլ միավորող գաղափար լինել։ Այս մասին նա հայտնել է Առաջնորդների ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Պուտինը «Ռուսաստանի տարվա ուսուցիչ» մրցույթի հաղթողների հետ հանդիպելիս նշել էր, որ դպրոցի խնդիրը հայրենասիրություն դաստիարակելն է։
