Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականցված պետական վերահսկողության ընթացիկ արդյունքները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա ռիսկերը, նոյեմբերից սկսած՝ պետական վերահսկողություն է իրականացնում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 50 տնտեսավարող սուբյեկտների մոտ:
«Դիլի» ՍՊԸ
«Իգիթ» ՍՊԸ
«Կաթնամթերք Վան» ՍՊԸ
«Էկոտավուշ» ՍՊԸ
«Արարատ պանիր» ԲԲԸ
«Բանդիվան կաթ» ՍՊԸ
Գուրգեն Աբովյան Ա/Ձ
«Ոսկե սեր» ՍՊԸ
Վիլեն Ներսեսյան Ա/Ձ
Անահիտ Զալինյան Ա/Ձ
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ
«Նորմա Կաթ» ՍՊԸ
Տիգրան Շահնազարյան Ա/Ձ
«Գայ-Ապայդո» ՍՊԸ
Կարինե Շահինյան Ա/Ձ
Սուրիկ Զարբաբյան Ա/Ձ
«Ալեքպոլ» ՍՊԸ
Մուրադ Պետրոսյան Ա/Ձ
Գայանե Մարտիրոսյան Ա/Ձ
«Էկո կաթ» ՍՊԸ
Արտավազդ Գրիգորյան Ա/Ձ
Աշոտ Հակոբյան Ա/Ձ
«Վանատուն» ՍՊԸ
Արարատ Բաբաջանյան Ա/Ձ
Լևոն Ղազարյան Ա/Ձ
«Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ
Անդրանիկ Առաքելյան Ա/Ձ
«Արագած- ԱԼՊ» ՍՊԸ
Գագիկ Մանուկյան Ա/Ձ
Քարաշենի պանրի գործարան» ԲԲԸ
«Մշո բաթնոց» ՍՊԸ
Գարեգին Քոչինյան Ա/Ձ
«Դիետ» ՍՊԸ
Արմեն Սուքիասյանի Ա/Ձ
Նարինե Խուդոյան Ա/Ձ
«Դուստր Մելանյա» ՍՊԸ
Գեղամ Մխիթարյան Ա/Ձ
«Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ
Ա. Գ. Գրիգորյան Ա/Ձ
Արամայիս Նիկողոսյան Ա/Ձ
«Բլեք -օքս» ՍՊԸ
Դիաննա Ներսիսյան Ա/Ձ
Վահե Կոստանյան Ա/Ձ
«Լուլա» ՍՊԸ
Նորայր Արսենյան Ա/Ձ
«Խաք» ՍՊԸ
Արտակ Մանվելյան Ա/Ձ
Ահարոն Ղարիբյան Ա/Ձ
«Գնթունիկ» ՍՊԸ
«Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ
Պետական վերահսկողության ընթացքում որոշ տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրվել են կաթնամթերքի արտադրության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումներ՝ հումքի ու պատրաստի արտադրանքի որակին և անվտանգությանը, սննդամթերքի պահմանը և մակնշմանը, հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ: Պետական վերահսկողության շրջանակներում արձանագրված թերությունների վերացման նպատակով` տրվել են հանձնարարականներ և սահմանվել ժամկետներ: Միաժամանակ, տնտեսավարող սուբյեկտներն պահովվել են անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությամբ, որի արդյունքում մի շարք տնտեսավարողների արտադրական գործընթացը համապատասխանեցվել է օրենսդրության պահանջներին: Ավելի քան 20 տնտեսավարող սուբյեկտների տրվել է ժամկետ՝ խախտումները վերացնելու համար. բացահայտված անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ տնտեսավարող սուբյեկտների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, իսկ տրված հանձնարարականների կատարումը գտնվում է ՍԱՊԾ մասնագետների հսկողության տակ:
Արձանագրված անհամապատասխանությունների հիմքով կասեցվել է 20 տնտեսավարողների արտադրանքի իրացումը, իսկ առկա արտադրանքից կատարվել են նմուշառումներ՝ լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով:
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրվել են տարբեր բնույթի անհամապատասխանություններ, մասնավորապես՝ հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ (ոսկեգույն ստաֆիլակոկ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր), 4 տնտեսավարող սուբյեկտների արտադրանքում արձանագրվել է հակաբիոտիկների (տետրացիկլին, ստրեպտոմիցին և պենիցիլին խմբերի) անթույլատրելի քանակ, գրանցվել են նաև կաթնայուղի փոխարեն բուսական յուղի օգտագործման դեպքեր:
Կաթնամթերքի արտադրությանը ներկայացվող օրենսդրության պահանջների կոպիտ խախտումների, ինչպես նաև պատրաստի արտադրանքի լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա մի շարք տնտեսավարող սուբյեկտների (Ա/Ձ Անահիտ Զալինյան, Ա/Ձ Արտակ Մանվելյան, Ա/Ձ Սուրիկ Զարբաբյան, Ա/Ձ Գայանե Մարտիրոսյան, «Բանդիվան Կաթ» ՍՊԸ, Ա/Ձ Մուրադ Պետրոսյան, Ա/Ձ Գեղամ Մխիթարյան, Ա/Ձ Դիանա Ներսիսյան, Ա/Ձ Գագիկ Մանուկյան, Ա/Ձ Գարեգին Քոչինյան, Ա/Ձ Արտավազդ Գրիգորյան, Ա/Ձ Արմեն Սուքիասյան, «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ,Ա/Ձ Անդրանիկ Առաքելյան) հանձնարարվել է կասեցնել արտադրական գործընթացը և, առկա խախտումների վերացման նպատակով, ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված խմբաքանակները Ծառայության մասնագետների կողմից կասեցված են և, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա են օգտահանման կամ ոչնչացման:
Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացվող պետական վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ, Ծառայությունը հետևողական է լինելու ոլորտում առկա խնդիրների բացահայտմանը՝ հանրությանը պարբերաբար ներկայացնելով ստացված արդյունքները:
ՍԱՊԾ
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը