Օֆշորային սկանդալ համաշխարհային ֆուտբոլում. Սպասվում են նոր բացահայտումներ.armtimes.com

Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հիմնական հավակնորդ, Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կասկածվում է հարկային մեքենայությունների մեջ: Անցյալ ուրբաթ մամուլում հայտնված այս տեղեկությունը բավական կասկածելի թվաց, քանի որ մշտապես «Էլ կլասիկոներից»՝ «Բարսելոնա»-Ռեալ» Մադրիդ հանդիպումներից առաջ 2 թիմին սատարող լրատվամիջոցները նմանատիպ լուրերով ցանկանում են սրել իրավիճակը մրցակից թիմի ճամբարում: Թվում էր, թե Կրիշտիանու Ռանալդուի՝ հարկերը թաքցնելու մասին մասին լուրը հենց այս բնույթի էր, քանի որ տարածվեց հերթական «Էլ կլասիկոյից» ուղիղ 1 օր առաջ կատալոնական «El Mundo Deportivo» պարբերականում: Առավել խոր ուսումնասիրությունները, սակայն ցույց են տալիս, որ ֆուտբոլային աշխարհը կանգնած է լրջագույն ֆինանսական սկանդալի շեմին, եւ խոսքը ոչ միայն Կրիշտիանու Ռոնալդուի, այլ նաեւ մի շարք այլ հանրահայտ ֆուտբոլիստների, մարզիկների մասին է, ընդ որում տեղեկատվության աղբյուրն էլ ամենեւին կատալոնական պարբերականները չեն, այլ «Football Leaks» անունը կրող միջազգային անկախ լրագրողական համագործակցությունը: Նախ նշեմ, որ «Football Leaks»-ի մեջ միավորվել են հեղինակություն վայելող մի շարք մարզական պարբերականներ, որոնց թվում են գերմանական «Der Spiegel»-ը, կատալոնական «El Mundo Deportivo»-ն, անգլիական «Sunday Times»-ը, բելգիական «Le Soir»-ը, ֆրանսիական «Mediapart»-ը իտալական «L’Espresso»-ն: Հիմնականում  «Der Spiegel»-ի լրագրողների ջանքերով ձեռք է բերվել մոտ 18,6 միլիոն էջ կազմով տեղեկություններ՝ տարբեր ֆուտբոլիստների ֆինանսական մուտքերի եւ ելքերի մասին: «Football Leaks»-ը սկսել է ուսումնասիրել այդ փաստաթղթերը եւ արդեն հրապարակել է մի հատված՝ Կրիշտիանու Ռոնալդուն օֆշորային երկրներում գրանցված կազմակերպությունների միջոցով վերջին 7 տարիների ընթացքում թաքցրել է մոտ 150 միլիոն եվրո հարկ: Համաձայն փաստաթղթեր, պորտուգալացու եկամուտների մեծ մասը տեղափոխել է օֆշորային գոտի համարվող բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված կազմակերպության հաշվեհամարին եւ այսպես հնարավոր է եղել խուսափել իսպանական հարկային մարմիններից: Ի դեպ, տարիներ առաջ նման մեղադրանք ներկայացվեց նաեւ արգենտինացի Լիոնել Մեսիին եւ այն ավարտվեց գործարքների ֆինանսական պատասխանատուի՝ Մեսիի հոր պայմանական ազատազրկմամբ 21 ամիս ժամկետով: Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ էլ մեղադրանքները կարող են առավելագույնը հենց այդպիսի լուծում ստանալ, եթե իհարկե դրանք հաստատվեն: Պորտուգալացին տարիներ առաջ մարքեթինգային բոլոր իրավունքները վաճառել է իր գործակալ Ժորժե Մենդեշին պատկանող «Gestifute» կազմակերպությանը եւ ուղղակիորեն չի կարող ենթարկվել պատասխանատվության: Կրիշտինու Ռոնալդուի ֆինանսական բոլոր հոսքերի պատասխանատուն հենց «Gestifute»-ն է, որը նաեւ այս օֆշորային սկանդալում հայտնված մի շարք այլ պորտուգալացի ֆուտբոլիստների ֆինանսական պատասխանատուն է: «Football Leaks»-ը հայտարարել է, որ առաջիկա 3 շաբաթների ընթացքում շարունակելու է հրապարակել այլ ուսումնասիրություններ եւս, որոնք նույնպես հանրաճանաչ մարզիկների, ֆուտբոլիստների կողմից օֆշորային գոտիներում թաքցրած գումարների մասին են: Մարզաշխարհին սպասվում է ամենաիսկական օֆշորային սկանդալ, նման ամբողջ Երկիր մոլորակը իրար խառնած «WikiLeaks»-ի հրապարակումների հետ, որի արձագանքը հասավ Հայաստան: Արդեն իսկ նշվում են անուններ՝ Ժոզե Մոուրինյո, Ռադամել Ֆալկաո, Խամես Ռոդրիգես, Մեսութ Օզիլ, Պեպե  եւ այլն: Հատկապես հետաքրքիր է, որ այս նախագծի հեղինակ, գերմանական «Der Spiegel»-ը չի խնայում անգամ գերմանացի ամենահանրահայտ ֆուտբոլիստներից մեկին՝ Մեսութ Օզիլին:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am