Իրաքում ԱՄՆ-ի թույլ տված սխալները՝ԴԱԻՇ-ի առաջացման պատճառ/տեսանյութ/
Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնում է,որ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հայտարարել են այն մասին,որ սխալները, որոնք ԱՄՆ-ն թույլ է տվել Իրաքում ռազմական գործողության ժամանակ, դարձել են ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջացման ապատճառներից մեկը, «Մենք հրաժարվեցինք կրկնել 2003թ. ներխուժման որոշ սխալներ, որոնք սկզբնապես նպաստեցին կազմակերպության առաջացմանը, որը հայտնի է որպես ԴԱԻՇ:2014թ. ԱՄՆ-ն ստեղծել է կոալիցիա, որի մեջ մտնում է մոտ 70 երկիր և սկսել է պայքարել Սիրիայում ու Իրաքում ահաբեկիչների դեմ, սակայն ոչ թե ամերիկյան գումարտակների ուժերով, այլ տեղի խմբավորումների, որոնց Վաշինգտոնը աջակցել է սարքավորումներով և հատուկ նշանակության ջոկատներով»,- ասել է Օբաման Ֆլորիդայում՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայում ունեցած ելույթի ժամանակ։ «Կալիցիան արդեն ահաբեկիչներին հասցրել է ավելի քան 16 հազար ավիահարված, իսկ ԴԱԻՇ-ը կորցրել է վերահսկողության տակ գտնվող տարածքների կեսից ավելին։Վերջին հաշվով, ԴԱԻՇ-ի ողնաշարը կկոտրվի»,- հայտարարել է Օբաման։
